«Ռազմավարական» գործընկերությունն էլ «պոզով-պոչո՞վ» է լինում

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բազմակողմանի ռազմավարական գործընկերության հիմքում ընկած են դարերի ընթացքում ձևավորված բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները, ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում ընթացող ռուս-ադրբեջանական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումի անդամներին ուղղված ուղերձում: «Համոզված եմ, որ այս հանդիպումը տեղի կունենա երկու երկրների իշխանության և գործարար շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների կառուցողական երկխոսության ձևաչափով: Դրա օրակարգում արտացոլում կգտնեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսական և ֆինանսական համագործակցության ամրապնդումը, գիտական, կրթական և մշակութային ոլորտներում կոոպերատիվ կապերի խորացումը»,- ասվում է ուղերձում: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի կոնկրետ է արտահայտվել: Նա իր ուղերձում արձանագրել է, որ ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումները «դրական ներդրում են ունենում ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում, նպաստում են մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության աճին»: Ուղերձում նաև նշվում է, որ հաշվի առնելով երկու երկրների ուժեղ տնտեսական ներուժը և համատեղ աշխատանքի հարուստ փորձը, անհրաժեշտ է հետագայում ավելի սերտ միավորել ջանքերը և ավելի ակտիվացնել համագործակցությունը: Նկատենք, որ ընթացող ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 12 փաստաթուղթ, որոնք նախատեսում են համագործակցություն մարդասիրական և տնտեսական ոլորտներում: Արդեն տևական ժամանակ խոսվում էր ու բերվում էին հիմնավորումներ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների սերտացման մասին: Շատերն էին հիմնավորում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների որակն ու մակարդակն արդեն ռազմավարական բնույթի է հասել: Ահա, դրա ապացույցները` Ալիևն այսօր հստակ արձանագրում է, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները ռազմավարական են: Եթե համեմատելու ենք Ռուսաստան-Ադրբեջան և Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, ապա միանշանակ կարող ենք արձանագրել, որ այս երկուսից հենց Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն են ավելի ամուր ու անկեղծ, ինչը չի կարելի պնդել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների դեպքում: Մոսկվայի և Անկարայի փոխհարաբերություններում տարաձայնությունները պահպանվում են մերձավոր արևելյան խնդիրներում, մասնավորապես Սիրիայում, Ասադի ճակատագրի հարցում: Այսինքն` տնտեսական հարցերից բացի աշխարհաքաղաքական հարցերում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մակարդը զիջում է Մոսկվա-Բաքու հարաբերությունների մակարդակին: Ի դեպ, Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Վերջինս Ռուսաստան է մեկնել իր գործընկերոջ՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրավերով։ Սպասվում է, որ այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ռազմական համագործակցության ու տարածաշրջանային հարցեր։ Հիշեցնենք, որ Վալերի Գերասիմովը սեպտեմբերի 15-ին այցելել էր Անկարա՝ Հուլուսի Աքարի հետ բանակցությունների։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am