Ալիևն ասել է՝ Ղարաբաղը կարող է ինքնավար պետություն դառնալ
Ջեյմս Ուորլիքն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է ինքնավար պետություն դառնալ ու չի ասել, թե քննարկվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ջ. Ուորլիքը ողջունելի համարեց, որ Ալիևը, ով միշտ կարգավիճակի մասին խոսել հրաժարվել է, այսօր արդեն խոսում է կարգավիճակի մասին: Համանախագահն արձանագրել է այն, որ այսօր Ալիևն է նույնիսկ այդ մասին խոսում, սակայն կարգավիճակի մասին բանակցային սեղանին դրված հարց չկա: Այսօր ընդհանրապես բանակցություններ չեն ընթանում և կարգավիճակի շուրջ ևս չկան բանակցություններ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարարը:
