Կեղտերը ջրի երես են դուրս գալիս

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, որն այդ պաշտոնին է տեղափոխվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարի աթոռից, խորհրդարանում աղմկոտ հայտարարություն է արել: Եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցող մարզպետը բարձրաձայնել է նախորդի՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի թողած պարտքերի մասին՝ հավելելով, որ շուտով կհիմնվի Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամ, որը կառավարության որոշմամբ կաշխատի և կփորձի բոլոր դեֆիցիտները փակել: «Դա և գյուղատնտեսությանն է վերաբերում, և առողջապահությանը: Դեֆիցիտները բավական շատ են, բայց դա բնական օբյեկտիվ պատճառներից է եղել»,- հավելեց մարզպետը: Հարցին, թե այսինքն՝ Սուրիկ Խաչատրյանը պարտքե՞ր է թողել, պարտքերո՞վ է ընդունել մազպետի պաշտոնը, Հակոբյանը պատասխանեց. «Միշտ էլ այդպես է եղել, դա նորություն չէ»: Հայաստանում տարբեր տրամաչափի չինովնիկները կարող են իրենց ղեկավարած համայնքի բյուջեն մսխել անձնական հաճույքների համար ու կիլոմետրանոց դեֆիցիտներ կուտակել, բայց մնալ անպատիժ: Այս առումով չենք կարող հակադրվել նորանշանակ մարզպետի կողմից <<միշտ էլ այդպես է եղել>> մտքին: Իսկապես, միշտ էլ այդպես է եղել, եւ բյուջեն մսխող բոլոր պաշտոնյաները մնացել են անպատիժ չնչին բացառություններով մի քանիսը պաշտոնանկ են արվել, որը եղել է նրան պատիժը կատարած զանցանքի համար: Դրա համար էլ տեղից ելնողը իրեն թույլ է տալիս մեր ՝ հարկատուներիս հաշվին ցոփ կյանք վարել, հետո էլ ճեղքվածքները փակել կրկին հարկատուներիս հաշվին: Բնական է, որ նոր մարզպետն էլ պետք է <<արդարացնի>> նախորդի գործողությունները, որովհետեւ վաղը նույն խնդիրը կարող է իր դռանը չոքել: Իսկ այն ժամանակ Վահե Հակոբյանը բոլոր իրավունքները վաստակած ավելի բարձր կհայտարարի. «Միշտ էլ այդպես է եղել, դա նորություն չէ»: Հակոբյանը խոսել է նաեւ Սյունիքում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, վստահեցնելով, թե այն գերազանց վիճակում է, չցանկացավ խոսել Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու մասին մամուլում հրապարակվող տեղեկությունների մասին, որոնց համաձայն՝ նրանց անունները նախկինում կապվել են տարբեր միջադեպերի ու քրեական գործերի հետ ու հանցավոր համաաձայնությամբ լռեց: Կամ էլ նորանշանակ մարզպետը դիվանագիտական տակտիկա է ընտրել՝ արտաքուստ ցեխ չշպրտել նախորդի վրա, բայց ջրի երես հանել նրա կեղտերը, ինչպես օրինակ պարտքերի հարցն է: Հակոբյանը նաև նշեց, որ ինքը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ հանդիպել ու զրուցել է: Հարցին, թե՝ գաղափարներով կիսվե՞լ է՝ ինչպե՞ս կարելի է մարզի վիճակը բարելավել, Վ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Ոչ, մենք պարզապես զրուցում ենք, եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում, ինքն է զանգում, ես եմ կապվում»: Նրա խոսքով՝ իրենք բարիդրացիական հարաբերությունների մեջ են նախկին մարզպետի հետ: Ինչպե՞ս է պատրաստվում ՀՀԿ իշխանությունն ապագայում պահպանել, հարցին Վ. Հակոբյանը պատասխանեց, որ ինքն անկուսակցական է, ու իր առջև նմանատիպ խնդիր դրված չէ: Դիտարկմանը, թե՝ ամեն դեպքում, Դուք նշանակվել եք ՀՀԿ-ի կողմից՝ մարզպետն այսպես արձագանքեց. «Ես նշանակվել եմ վարչապետի առաջարկով»:Այսպիսով՝ ստացվում է, որ Հակոբյանի ներկայությունը մարզում զուտ սիմվոլիկ բնույթ է կրում եւ Լիսկան չէր սխալվում հոկտեմբերի 27-ին հայտարարելով, որ ինքն է ընտրությունները կազմակերպելու ու դեռ վերադառնալու է: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am