Հրաչյա Ռոստոմյանը թող զբաղվի ատամնաբուժությամբ. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին: Անդրադառնալով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությանը, թե որակյալ ֆուտբոլիստներով կհամալրի թիմը Հայրապետյանը նշեց, որ ավելի լավ կլինի նա զբաղվի ատամնաբույժի գործունեությամբ:
