Ամերիկյան ընտրություններն ու Հայաստանը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով, նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի եւ Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կարծում եմ պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի վերահաստատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Դա, անշուշտ, նրա առաջնահերթությունը չի լինի, սակայն, համոզված եմ, մենք քաղաքականության թարմացում կտեսնենք, որն իմ կարծիքով նպաստավոր կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»: Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են. «Ինձ համար բարդ է պատկերացնել, որ նրան հետաքրքրի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»: Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով, անկախ նրանից, թե ով կհաղթի նոյեմբերին ԱՄՆ-ում, Սպիտակ Տանն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի վրա. «Միացյալ Նահանգները պետք է լրջորեն ակտիվացնի հարաբերությունները այս տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, որն իր մեջ է ներառում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված լուրջ ջանքեր»: Մինչ վերլուծաբանները քննարկում են յուրաքանչյուր թեկնածուի հաղթանակի հետեւանքները, իրենք թեկնածուները նախընտրական այս վերջին օրերին փորձում են կենտրոնանալ միմյանց ամենախոցելի կետերի վրա: Թրամփը խոսում է Քլինթոնի գործով վերաբացված հետաքննության, իսկ Քլինթոնը՝ Թրամփի արարքների վերաբերյալ: Ջորջ Վաշինգտոնի համալսարանի վերլուծաբան Մեթյու Դալեքի կարծիքով, այս նախընտրական շրջանը յուրօրինակ էր Միացյալ Նահանգների համար. «Այս քաղաքական պայքարը կենտրոնացած է հիմնականում թեկնածուների անձնական հատկանիշների, այլ ոչ ծրագրերի վրա»: Հատկանշական է, որ թեկնածուներից յուրաքանչյուրն ունի ոչ միայն մեծ թվով աջակիցներ այլեւ՝ բուռն հակառակորդներ, նշում է Արեւմտյան Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Փաթրիք Հիքին. «Կարծում եմ, Ամերիկայի նախագահական ընտրություններում շատ հազվադեպ է պատահում, երբ երկու թեկնածուներն էլ Ամերիկյան ժողովրդի զգալի մասերի կողմից սիրված չեն»: Այս պայմաններում ընտրության արդյունքը որոշելու են թեկնածուների ակտիվ աջակիցները: Վերլուծաբանների կարծիքով, ստեղծված իրավիճակում կհաղթի այն թեկնածուն, ում աջակիցներն առավել ակտիվ մասնակցեն ընտրություններին:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am