Իշխանության նախընտրական շոուն շարունակվում է

«Ժողովուրդը» գրում է. «Իշխանության նախընտրական շոուն շարունակվում է: Երեկ կրկին բախվեցինք դրա դրսեւորումներից մեկին` Սերժ Սարգսյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության, «կարմիր գծերի» եւ արագաչափ սարքերի պատասխանատուներին հերթական խորհրդակցության էր հրավիրել: Հանձնարարականներ տվեց կառավարությանը, ոստիկանապետին, Երեւանի քաղաքապետին, արդարադատության նախարարին... անգամ վերջնաժամկետ ներկայացրեց: «Նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը»,- ասաց նա: Իհարկե, առաջին անգամ չէ, որ Ս. Սարգսյանն գնում է այս կամ այն գերատեսչություն եւ խրատահանդիմանական բնույթի ելույթներ ունենում: Իսկ ի՞նչ փոխվեց 2015-ի սեպտեմբերի 11-ին ՃՈ-ում անցկացված նույնաբովանդակ խորհրդակցությունից, դաստիարակչական «ապտակներից» հետո: Էական ոչինչ: Միայն ներկա պաշտոնյաների անունները: Նույնիսկ պաշտոնապես չի պատճառաբանվել, թե մինչ օրս հեռացված ՀՀ ճանապարհային 2 ոստիկանապետերի պաշտոնանկության պատճառն ինչն էր: Եւ, վերջապես, ո՞ւմ հրահանգով են չարաբաստիկ գերթանկարժեք արագաչափերը եւ տեսախցիկները ներմուծվել եւ տեղադրվել Հայաստանում: Իհարկե, նույն Սարգսյանի: Հիշեցնենք, որ «կարմիր գծերի» «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միքայել Հարությունյանին, որը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է: Իսկ արագաչափերի` «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի անունը կապվում է Սերժ Սարգսյանի ընտանիքի` մասնավորապես փեսայի` Միքայել Մինասյանի անվան հետ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am