Ռուսաստանում ապրող հայ գործարարը. Սերգեյ Ազատյան/ տեսաշար

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել արտերկրում ապրող հայ հաջողակ գործարարներին եւ նրանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք  ռուսական IT, հեռահաղորդակցության եւ էլեկտրոնային մեդիայի ոլորտում ներդրումային շուկայի առաջատար դեմքերից մեկին՝ Սերգեյ Ազատյանին։
azatyan Սերգեյ Ազատյանը ծնվել է  19792 թ. մայիսի 4-ին Երեւանում։ 2000 թ. ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիայի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ինստիտուտը։ Իր կարիերան սկսել է ներդրումային ոլորտում։ Նյույորքյան ֆոնդային բորսայում МТС ընկերության IPO նախագծի աշխատանքները թույլ տվեցին Սերգեյին սերտել հեռահաղորդակցության բիզնեսն ու կորպորատիվ ֆինանսավորման սկզբունքները։ 2005 թ. Սերգեյն իր ներդրումները կենտրոնացրեց  ТМТ (հեռահաղորդակցություն, մեդիա եւ տեխնոլոգիաներ) ընկերություններում եւ համոզվեց, որ այս ոլորտն ավելի մեծ հեռանկարներ ունի։ ТМТ ոլորտի ներդրումային ընկերությունների թվում պետք է նշել  Solvo, Նիկիտա, InMedia, Bradbury Labs, Ռոստելեկոմ, NVision Group, AT Consulting ընկերությունները։ Սերգեյը ռուսական հեռահաղորդակցության ոլորտում ռեֆորմների նախաձեռնողների թվում է եւ ակտիվ մասնակցություն է ունեցել Связьинвест եւ Ростелеком ընկերությունների վերակազմավորման գործում։ Տարբեր մասշտաբի ընկերություններում ներդրումներ կատարելով եւ ղեկավարելով դրանք՝ Սերգեյ Ազատյանը ունիկալ ներդրումային եւ ձեռնարկատիրական փորձ է ստացել, որը թույլ է տալիս համալիր գնահատել տեխնոլոգիական նախաձեռնությունների հեռանկարները։ Նրա փորձն ու գիտելիքները ներդրվել են   InVenture Partners ընկերության ձեւավորման մեջ։ Սերգեյը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, Young Presidents’ Organization (YPO) ընկերության անդամ, նա հանդիսանում է նաեւ Gettaxi, Fogg, Ռոստելեկոմ, NVision Group եւ այլ ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ։ %d5%a1%d5%a6%d5%a1 Սերգեյ Ազատյանի կինը Տանյա Ազատյանն է։ Նա մասնագիտությամբ լրագրող է։ %d5%bf Տանյան ունի իր բիզնեսը. նա Ambler Jewelry ապրանքանիշի հիմնադիրն է, որը զբաղվում է թանկարժեք զարդերի վաճառքով։ Իր հարցազրույցներից մեկում Տանյան պատմել է, որ առաջին դիզայներական արտադրանքն ամուսնու համար արված ճարմանդներն էին։ «Նրա ծննդյան օրը չգիտեի ինչ նվիրել, արդյունքում ճարմանդների էսքիզ նախագծեցի եւ դրանք կյանքի կոչեցի։ Ընկերներս ու ծանոթներս սկսեցին հետաքրքրվել դրանցով եւ պատվերներ կատարել։ %d5%bf%d5%a1%d5%b6 Նրա զադրերը էթնիկ ոճի են։ 99 Սերգեյ եւ Տատյանա Ազատյաններն ունեն դուստր։ Ներկայացնում ենք նրանց ընտանեկան լուսանկարները. 23567891011

դիտվել է 120 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am