Ամաչում եմ այդ մասին խոսել, գետինն եմ մտնում դրա համար. Նելլի Խերանյան

Նելլի Խերանյանի  դուստրը` Անի Ներսիսյանը,  բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին` նշելով, որ դիմում է գրել և հեռացել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, որտեղ դասախոսում էր: Ըստ Անի Ներսիսյանի` պատճառը ցածր աշխատավարձն էր: «Այդ խղճուկ, ծիծաղելի, ողորմելի աշխատավարձով ինչպես շարունակի աշխատել ուսուցիչը, դասախոսը, որն ընտանիք ունի, երեխաներ ունի, երազանքներ ունի, արժանապատիվ ապրել է ուզում, և վերջապես մարդ է»,-գրել էր Անի Ներսիսյանը: Asekose.am-ն այս առիթով զրուցել է Նելլի Խերանյանի  հետ: -Տիկին Խերանյան, որքանո՞վ տեղյակ եմ, Դուք և  Տիգրան Ներսիսյանը հորդորում էիք ձեր դստերը չհեռանալ ինստիտուտից: Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանգամանքը, գուցե լավատեսությա՞մբ: -Արդեն գրեթե 3 տարի ես  իմ հերթին, Տիգրանն իր հերթին համարյա ամեն առավոտ խոսում էինք այդ թեմայով: Անին աշխատանքի գնալիս միշտ դժգոհում էր`ասելով, որ  վիրավորական է: Նա նշում էր, որ ո՞ւմ է այդ քայլով խաբում և ինչո՞ւ է այդ ամենն անում: Մենք փորձել ենք հանդարտեցնել Անիին: Եթե մարդ հույս էլ չունենա, ամեն բան պետք է ավարտված համարենք, գուցե այդ սկզբունքից ելնելով է, որ Անիին մշտապես հորդորել ենք շարունակել աշխատանքը, գուցե ինչ-որ բան փոխվեր, գուցե առաջընթաց լիներ: Բայց օրերս կայացրած այդ որոշումը գտնում եմ, որ ճիշտ էր, ինչքան էլ որ 3 տարի  հակառակն եմ փորձել համոզել նրան: Իմ սրտի խորքում գիտեի, որ այդպես անհնար է, վիրավորական է, արհամարհանք է երիտասարդի հանդեպ, առհասարակ, մանկավարժի հանդեպ: Վերջապես, եթե  սերնդափոխություն չպետք է լինի, ստացվում է, որ երիտասարդներ չպե՞տք է գան, չպե՞տք է փոխարինեն ավագներին, ովքեր վաստակ ունեն, չէ՞ որ նրանց կողքին պետք է աշխատեն, նրանցից պետք է սովորեն, գուցե, ինչ-որ բաներ էլ սովորեցնեն, որովհետև ավելի թարմ ուղեղ և արյուն է գալիս: Սակայն այս հարցերը մենք չէ, որ պետք է քննարկենք, այս հարցերը պետք է քննարկվեն ավելի վերին ատյաններում, սա պետք է քննարկվի հենց ինստիտուտի ներսում, պետք է այս ամենն ինստիտուտի ղեկավարությանը մտահոգի: Այնքան պետք է մտահոգի, որ ամենօրյա պայքարի և առաջընթացի խթան լինի: Ես գիտեմ նաև, որ սա միակ բուհն է, որտեղ դասախոսն այդքան քիչ է վարձատրվում, գուցե, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե սխալվում եմ, թող ինձ ներեն: Դերասանական արվեստի, մշակութային սերնդափոխության նկատմամբ այսքա՞ն վատ վերաբերմունք: -Ի՞նչ եք կարծում ցածր աշխատավարձը կարո՞ղ է վնասել նաև դասախոսների, մանկավարժների աշխատանքի արդյունավետությանը: -Չի կարող դասախոսը լիարժեք նվիրված աշխատել, եթե այդպես է վարձատրվում: Եթե որևէ մեկը կարծում է, որ միայն էնտուզիազմի վրա կարելի է դա անել, ինչ կարող եմ ես ասել, խոնարհվում եմ իր առաջ, սակայն իմ խորին համոզմամբ` դա այդպես չէ: Միայն էնտուզիազմի վրա դա հնարավոր չէ, մանավանդ`աղջկաս տարիքում, երբ մարդու արյունը եռում է, երբ մտքեր, տեսլական և երազանքներ ունի, չի կարելի այդպես: Եվ այս ամենի մասին բոլորն էլ գիտեն, բոլորն էլ վրդովված են, բոլորն էլ մտորումների մեջ են` հեռանալ, թե՞ մնալ: Մեր աղջկա դեպքում, գուցե, աղմուկը մի փոքր շատ էր, գուցե մեկ ուրիշի դեպքում այսքան չխոսվեր: -Տիկին Խերանյան, իհարկե, հստակ թվեր չեք կարող նշել, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ տեսակ աշխատավարձի  մասին է խոսքը: -Ներեցեք, ես ամաչում եմ այդ մասին խոսել: Ես գետինն եմ մտնում դրա համար, թող ասեն նրանք, ովքեր աշխատում են այդտեղ: Ես ինձ թույլ չեմ տա այդ ողորմելի գումարի մասին բարձրաձայնել, բայց այն, ինչ ստանում էր իմ աղջիկը, ամաչելու բան է դրա մասին խոսելը: -Եթե պատկերն այդպիսին է, այդ դեպքում, ինչո՞ւ էիք հորդորում նրան չհեռանալ: -Նախ Անին այդ ամենը շատ մեծ նվիրումով էր անում, ես դա տեսնում էի: Ես  ծնող եմ և իմ երեխայի համար լավագույն ապագան եմ ուզում, դա իմ ամենամեծ երազանքն է:  Գուցե սխալվել եմ, բայց այսքան տարիներ պնդել ենք, որ նա մնա: Եթե հույս չունենանք, որ որևէ բան պետք է փոխվի, ես կանջատեմ լույսերը և կհեռանամ այստեղից: -Տիկին Խերանյան, Տիգրան Ներսիսյանը Ձեր դստեր բաց նամակի վերաբերյալ արդեն նշել է, որ մեր իրականության մեջ այդքան արագ չեն արձագանքում նման խնդիրներին, որովհետև սա հերթական ահազանգն է այս մեծ խնդրի վերաբերյալ: -Ես էլ եմ այդ կարծիքին, ուղղակի ինչ-որ մեկն այս պարագայում չի լռել և բարձրաձայնել է այդ մասին, ընդամենը… Ես կասկածում եմ, որ փոփոխություններ կլինեն, թույլ տվեք այս պահին օգտագործել «կասկածում եմ» բառը: Եվ հարցն այստեղ Անիի բաց նամակը չէ, այլ` վերաբերմունքն ընդհանրապես պետական համակարգում աշխատող մարդու նկատմամբ: Բազմաթիվ այդպիսի ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են պետական հիմնարկներում, հիմա եթե այդ ընտանիքները սկսեն լավ ապրել և կհասկանամ, որ ինչ-որ տեղաշարժ կա երկրում: Եթե ամեն ինչ պետք է մնա այնպես, ինչպես որ կա, ուրեմն ոչ մի տեղաշարժ չկա, ընդհակառակը` մարդ ով տեղում դոփում է,  ըստ իս` նաև հետ է քայլում: -Այստեղից հետևություն, որ Ձեր դստեր բաց նամակը դեռ որևէ արձագանք չի ստացե՞լ: -Որքան ես եմ տեղյակ, վարչապետի օգնականն արդեն գրել է Անիին, սակայն այլ մանրամասների չեմ տիրապետում: Աստված տա, որ բարեփոխումներ լինեն, որովհետև մարդիկ այդ ինստիտուտում և այլ բուհերում տարիներով իրենց կյանք  են մաշում, իրենց գիտելիքներն են փոխանցում, չի կարելի այդպես: Առհասարակ, խոսքը միայն այս ոլորտի մասին չէ, չի կարելի այսպես շարունակել, համբերության բաժակ է լցվում, ցավոք սրտի, երիտասարների մոտ շատ ավելի արագ է դա տեղի ունենում (չնայած` նաև բարեբախտաբար, որովհետև ավելի ազատատենչ են): Աստված չանի, որ մի օր էլ աղջիկս ասի, որ հեռանում է երկրից: Ես վախենում եմ այդ օրվանից:  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am