Մարդուն մտածված ուղարկե՞լ մահվան գիրկը

«Մենք բավարար ապացույցներ ունենք, որ Ֆեթուլահ Գյուլենը հուլիսի 15-ի հեղաշրջման թիվ մեկ կազմակերպիչն է», - հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում էր ԱՄՆ-ում: Հիշեցնենք, Ֆեթուլահ Գյուլենը, ով 1999 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսյան հեղաշրջման փորձը նախաձեռնելու և ղեկավարելու մեջ: Վտարանդի գործիչը հերքում է այս մեղադրանքները` պնդելով, թե հեղաշրջման փորձը կազմակերպվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրահանգով: «Անադոլու» գործակալության հետ զրույցում Բոզդաղը ամփոփել է Վաշինգտոն կատարած այցի և ամերիկացի պաշտոնակցի` Լորետա Լինչի հետ հանդիպման արդյունքները: Թուրք նախարարը հայտնել է, որ ամերիկյան իշխանություններին կրկին պահանջ են ներկայացրել Գյուլենի ձերբակալության և արտահանձնման գործընթացը արագացնելու վերաբերյալ: Բոզդաղը ընդգծել է, որ առաջին անգամ Թուրքիան նախարարի մակարդակով բանակցում է արտահանձնման հարցի շուրջ, ինչը խնդրի կարևորության մասին է վկայում: Թուրք նախարարի պնդմամբ` Գյուլենի ձերբակալման և արտահանձնման պահանջը հիմնավորող փաստաթղթերի փաթեթը առավել քան բավարար ապացույցներ է պարունակում, որպեսզի ամերիկյան իշխանությունները արագացնեն գործընթացը: Նրա խոսքերով` չնայած արտահանձնման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի առկայությանը, մինչ օրս ԱՄՆ-ը ակնկալվող քայլերը չեն ձեռնարկել: Բոզդաղը ընդգծել է, որ արտահանձնման գործընթացի ձգձգումը լուրջ վնաս կարող է հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին: «Եթե գործընթացը բացասական արդյունքի հանգի, ապա երկու երկրների հարաբերությունները այնպես կխաթարվեն, որ դժվար կլինի վերականգնել», - ասել է Բոզդաղը: Թուրքիայի արդարադատության նախարարը շեշտել է, որ Գյուլենը սպառնալիք է ոչ միայն Թուրքիայի, այլև ԱՄՆ-ի համար: Հիշեցնելով, որ ԱՄՆ-ում մեծ թվով գյուլենական դպրոցներ կան` Բոզդաղը ամերիկյան իշխանություններին զգուշացրել է․ «Եթե միջոցներ չձեռնարկեք, ապա 10 տարի անց ԱՄՆ-ում գյուլենական կառույցին չեք կարողանալու դիմակայել»: Թուրք նախարարը հավելել է, որ Գյուլենը սպառնում է խաթարել ԱՄՆ-ի հասարակական կարգը: Գյուլենի արտահանձնման հարցն, այսպիսով, դարձել է, մի իսկական պատուհաս: Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է, որ հարցը իրավական դաշտում է, այսինքն` ոչ ԱՄՆ նախագահը, կամ փոխնախագահը չեն կարող որոշել Գյուլենի ճակատագիրը` արտահանձնե՞լ նրան, թե՞ ոչ: Բայց սա Էրդողանն ուղղակի չի հասկանում, որովհետև նրա համար խորթ է, երբ երկրի ղեկավարությունը կարող է ասել, որ պետք է որոշի մեր դատարանը` այս կամ այն մարդու ճակատագիրը: Պարզ է, որ Միացյալ Նահանգները հանդիսանալով Թուրքիայի ռազմավարական դաշնակիցը` չէր ցանկանա փչացնել առանց այն էլ լարված հարաբերությունները, սակայն Էրդողանը բացահայտ սրում է հարցը, Գյուլենի արտահանձնման հարցը դարձնել ամենօրյա օրակարգային հարց, անընդմեջ բարձրացնելով այն: Վաշինգտոնն էլ ակնհայտ է, որ չի ցանկանում արտահանձնել Գյուլենին, դա կնշանակի` մարդուն մտածված ուղարկել մահվան գիրկը, ուղարկել մի երկիրը, որտեղ արդեն մահապատիժն են ցանկանում վերականգնել: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ձգտում է փոխզիջման հասնել մահապատժին վերադառնալու հարցում։ Սակայն նման օրենքը կնշանակի ԵՄ անդամակցության հայտի վախճան՝ գրում է Սյուզան Գյուսթենը Tagesspiegel գերմանական թերթում։ Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց․ «Հավատացած եմ, որ Թուրքիայի խորհրդարանը մոտ ժամանակներս կվերադարձնի 2001թ․ չեղարկված մահապատիժը»։ Ավելին, նախագահը նախկինում բազմիցս հայտարարել է, որ կցանկանար պատժի նման ձև սահմանել հուլիսի 15-ին ձախողված հեղաշրջման ենթադրյալ կազմակերպիչների նկատմամբ։ Լրագրողը հիշեցնում է, որ Եվրամիությունը անդամակցության թեկնածուներից պահանջում է մահապատժի չեղարկում։ Եվրոպայի խորհրդում հայտարարել են, որ Էրդողանի ծրագրերը անհամատեղելի են ԵՄ-ի հետ անդամակցությանը։ Այն, որ Թուրքիան հրաժեշտ է տալիս Եվրամիությանը, վկայում է Անկարայի ընդունած մի շարք որոշումներ՝ ասվում է հոդվածում։ Մասնավորապես երկրում արգելված են քրդական ավելի քան 10 ԶԼՄ-ներ։ Բացի այդ նոր օրենքների համաձայն՝ ահաբեկչության մեջ կասկածվող անձիք իրավունք չունեն կես տարի շփվել իրենց փաստաբանների հետ։ Հոդվածագիրը նաև նշում է, որ երկրում հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկ են արվել պետական կառույցների ավելի քան 100 հազար աշխատակիցներ․ այսուհետ անգամ համալսարանի ռեկտորին անձամբ նշանակում է նախագահը՝ ասվում է հոդվածում։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am