Բռնապետին սիրաշահելիս, կամ` ո՞րն է մեր շահը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական 7-րդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի նամակում հայտարարել է, որ Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները: Համաժողովի ընթացքում կողմերը քննարկում են ենթակառուցվածքային հեռանկարային նախագծեր, միջտարածաշրջանային ոլորտում տնտեսական համագործակցության հարցեր, ինչպես նաև սահմանային և միջտարածաշրջանային համագործակցության հարցեր Իսկ ահա ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Մայքլ Քարփենթերն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ը և Ադրբեջանը խորը հարաբերություններ ունեն անվտանգության ոլորտում: «Մենք արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել պաշտպանության նախարարի և փոխնախարարի հետ և քննարկել ենք մեր համագործակցությունը»,- ասել է նա: Քարփենթերի խոսքով՝ երկու երկրներն անվտանգության ոլորտում ունեն համագործակցության երկարատև փորձ, և դա համագործակցության գլխավոր ուղղություններից մեկն է: «2002թ. ի վեր մենք անվտանգության ոլորտում փոխադարձ համագործակցության վրա ծախսել ենք ավելի քան 60 մլն դոլար»,- ասել է Քարփենթերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ: Բաքվում Թուրքիայի նորանշանակ դեսպան Էրքան Օզորալը մասնակցել է «Հուլիսի 15 – ժողովրդի ձայն, արդարության հաղթանակ. Ադրբեջան-Թուրքիա» թեմայով միջոցառմանը։ Օզորալը նշել է, որ Ադրբեջանը դարձել է առաջին երկրներից մեկը, որը պետական հեղաշրջման փորձից հետո օգնության ձեռք է մեկնել Թուրքիային. «Ադրբեջանի ժողովուրդը նույն օրը գտնվել է թուրք ժողովրդի կողքին։ Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 15-ին, պետք է դաս դառնա նաև մյուս երկրների համար։ Միասնությունն ու հավասարությունը կարևոր գործոն են՝ թույլ չտալու համար հեղաշրջման փորձի կրկնում»։ Դե իսկ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել էր իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանին՝ հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման տարեդարձի հետ` նշելով. «Թուրքիայի Հանրապետությունը հուլիսի 15-ին համարձակորեն հաղթահարեց փորձությունը՝ հեղաշրջման փորձը՝ ուղղված Սահմանադրության, պետականության ու ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանը, որը մշտապես Թուրքիայի կողքին է, ձեզ հետ միասին վերապրեց այդ սարսափելի գիշերվա ողջ ցավը և եղբայրական ժողովրդի հաղթանակը։ Վստահ եմ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև օրեցօր ամրապնդվող դաշնակցությունն ու գործընկերությունը, մեր եղբայրական հարաբերությունները այսուհետ նույնպես կծառայի մեր երկրների առաջընթացին, բարօրությանը, մեր տարածաշրջանի խաղաղության ու կայունության ամրապնդմանը», նշել է Իլհամ Ալիևը: Մենք ականատես ենք դառնում ժամանակ առ ժամանակ Արևմուտքից` Ադրբեջանի հասցեին բավական կոշտ քննադատության` կապված այդ երկրում ժողովրդավարության մակարդակի, քաղաքական հետապնդումների մասով: Մյուս կողմից` ջերմացումը ու հարաբերությունների խորացումը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լրացուցիչ գործոն է, որպեսզի Արևմուտքը, Միացյալ Նահանգները փոքր-ինչ նախանձով մոտենան Ալիևի և Պուտինի բավական ջերմ հարաբերություններին: Սակայն, եթե Պուտին-Ալիև հարաբերություններում արդեն ոչ մի անակնկալ չկա և այդ ջերմացող հարաբերությունները խիստ օրինաչափ են, ապա Միացյալ Նահանգները Ադրբեջանի նկատմամբ վարում է «մտրակի ու բլիթի» քաղաքականություն` սկսած ժողովրդավարությունից, վերջացրած տարածաշրջանային հակամարտությունները: Ո՞րի քաղաքականությունն է ավելի ճիշտ` Մոսկվայի՞, թե՞ Վաշինգտոնի: Կամ` ո՞վ է ավելի անկեղծ... Թերևս այս հարցերը քննարկելն ավելորդ է, որովհետև թե՛ Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան իրենց շահն են հետապնդում: Այստեղ առավել կարևոր է, թե Հայաստանը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ ինչպես պետք է հարաբերվի, որպեսզի Ադրբեջանի հետ նրանց հարաբերություններից շահած դուրս գա: Այժմ, Վաշինգտոնի առավել ընդգծված ավելի կոշտ հարաբերությունները Ադրբեջանի նկատմամբ հնարավորություն են տալիս հայկական դիվանագիտությանը` ի նպաստ հայկական կողմերի լուրջ քայլեր ձեռնարկել: Բայց հարց է` արդյոք մերոնք գիտակցում են այդ հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը: Թամար Բագրատունի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am