Ծրագրի իրագործումը կհեռացնի գաղութային վարչակազմին. Վարուժան Ավետիսյանի բացառիկ հարցազրույցը. 1in.am

Հարցազրույց  Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող, «Սասնա ծռեր» խմբի անդամ  Վարուժան Ավետիսյանի հետ Պարոն Ավետիսյան, նախ շնորհակալություն այս հնարավորության համար: Փորձենք մի փոքր ամփոփել տեղի ունեցածը: Ձեր համախոհներից շատերը նշում են, թե տեղյակ չեն եղել Ձեր ծրագրի մասին: Անգամ «Սասնա ծռեր»-ի անդամներից եղան այնպիսիք, որ նշում էին, թե ՊՊԾ գունդ մտնելուց հետո են հասկացել ինչ է կատարվում: Ի վերջո՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս համախմբեցիք այդ մարդկանց, ինչպե՞ս կայացրիք նման որոշում: Պատահական մարդկանց հետ նման քայլի չես գնա, ինչպե՞ս եք կատարել այդ մարդկանց ընտրությունը, բոլորը գիտակցված և իրենց ցանկությա՞մբ են եկել Ձեզ հետ: Համբերության բաժակի վերջին կաթիլը Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունն էր: Գաղութային վարչակազմը այդ քայլով բացահայտ մարտահրավեր նետեց հայությանն ու Հայաստանի քաղաքացիներին՝ ցույց տալով, որ ամեն գնով իրականացնելու է Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանին հանձնելու ծրագիրը: Բնականաբար, նման գործելակերպն առաջացրեց համարժեք պատասխան տալու կենսական անհրաժեշտություն, որն էլ իրականացվեց «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբական գործողությամբ: Գաղութային վարչակազմը և նրա հյուսիսային տերը պետք է հասկանային, որ հայության դիմադրողականությունը չի սպառվել, և իրենց ծրագրերը չեն կարող կատարվել: Ինչ վերաբերում է կազմակերպչական մանրամասներին, ապա դրանք կբացահայտվեն գաղութային վարչակազմին հեռացնելուց հետո: Այդ առումով հորդորում եմ զինվել համբերությամբ: Միայն խնդրում եմ նկատի ունենալ, որ գաղութային վարչակազմը կառավարում է ոստիկանապետաքրեական մեթոդներով, ուստի ոչ մի պարագայում չի կարելի վստահել նրա տարածած տեղեկույթին, մասնավորապես՝ եթե դա վերաբերում է ռազմագերիներից կորզված ցուցմունքներին: Ինչպե՞ս եք գնահատում հասարակության աջակցությունը Ձեր գործողություններին, զենքերը վայր դնելու օրը կոչով հանդես եկաք՝ քայլը ժողովրդինն է, հետագայում Ձեր գրառումներում նշել էիք, որ երիտասարդությունը պետք է քայլ անի, բայց փողոցում ալիքը մարել է կարծես: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է պատճառը, գուցե քաղաքական խորհո՞ւրդը ճիշտ մարտավարություն չի ընտրել և չի կարողանում կոորդինացնել ժողովրդին: Հասարակության աջակցությունը համակրանքի առումով կարող էր ավելի ակտիվ և ծավալուն լինել: Այնուամենայնիվ կա պայքարն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ հանրային գիտակցություն և ցանկություն: Մեր խնդիրն է այդ ցանկությունը վերածել կամքի և կազմակերպված համազգային ճնշմամբ այն պարտադրել վարչակազմին ու վռնդել նրան: Ներկայումս վերաիմաստավորման և մոբիլիզացիայի համար անհրաժեշտ բնական ընդմիջման ժամանակն է: Իսկ ժողովուրդն այլևս ազատագրման միակ տարբերակ է համարում հեղափոխությունը: Ուստի մի քանի ամիս ուշ թե շուտ՝ այն տեղի կունենա: Մնո՞ւմ եք այն կարծիքին, որ Հայաստանում ընտրական համակարգը չի աշխատում, և պետք է բոյկոտել նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Այո: Ժիրայր Սէֆիլյանի հետ միասին մի քանի օր առաջ ծավալուն հոդված ենք հրապարակել՝ հիմնավորելով միայն ընդվզման միջոցով արդյունքի հասնելու ճանապարհը: Պարոն Ավետիսյան, շատերը մեղադրեցին Ձեզ՝ նշելով, որ գործողությունների հստակ ծրագիր չունեիք, և չկար, այսպես կոչված, պլան Բ-ն: Ի վերջո Ձեր պահանջներից և ոչ մեկը չբավարարվեց՝ ո´չ Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց, ո´չ էլ Սարգսյանը հրաժարական տվեց: Եթե ի՞նչ-որ տեղ ընդունենք, թե կառավարության փոփոխությունը տեղի ունեցավ նաև հուլիսյան իրադարձությունների ժամանակ ակնառու դարձած դժգոհություններից ելնելով, կարծում եք միայն դրա համար արժե՞ր նման քայլի դիմել: Եթե փորձենք մեր սպասելիքների տեսակետից որպես բավարար, լավ կամ գերազանց գնահատել «Սասնա ծռեր» խմբավորման գործողության վերջնական արդյունքը, ապա հաստատապես կարող ենք ասել, որ այն բավարար էր: Իսկ դա ամուր հենք և նախադրյալ է ի վերջո մեր նպատակներին հասնելու համար: Մենք արդեն հրապարակել ենք «Նոր հանրապետության հիմնադրման «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզը»: Դա մեր քաղաքական ծրագիրն է, որը պարունակում է գրեթե բոլոր կարևոր հարցերի պատասխանները: Այդ ծրագրի իրականացումը կհանգեցնի գաղութային վարչակազմի հեռացման, ռուսական գաղութատիրությունից ազատման, Արցախի միավորման և ժողովրդավարության հաստատման: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության նշանակումը կրեմլյան տեխնոլոգների ճարահատյալ քայլն էր: Կրեմլը ստիպված եղավ «Սասնա ծռեր»-ի գործողության շնորհիվ հայության և ՀՀ քաղաքացիների շրջանում առաջացած դիմադրության ազդեցությամբ առաջ բերելու Սերժ Սարգսյանի վարչախմբի ձեռքով Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանին հանձնելուց հետո նախատեսված ժամանակահատվածի համար մշակված նորօրյա «Ալեքսանդր Մյասնիկյան» սցենարը: Այդ սցենարը ռազմավարական նշանակություն ուներ Մոսկվայի համար: Այն ենթադրում էր Հայաստանում ռուսական կրեատուրայի փոխարինում ռուսական ագենտուրայով, քրեաօլիգարխիկ կառավարման լծակների փոխանցում նախապես պետական կառավարման համակարգում սածիլված ու բուծված ռուսական գործակալների, օլիգարխների ունեզրկում՝ հօգուտ ռուսական կապիտալի և այլն: Մի խոսքով՝ Կարեն Կարապետյանը նախատեսված էր պետական կառավարման համակարգը և տնտեսությունը լիակատար գաղութացնելու համար: Մինչդեռ հիմա այդ՝ թերևս վերջին ռազմավարական ռեսուրսը Մոսկվան օգտագործում է ընդամենը մարտավարական խնդիր լուծելու համար, այն է՝ իմիջային գործոնի շահարկման ու զանգվածային քարոզչության միջոցով մոլորեցնել ժողովրդին և հասցնել մինչև 2017թ. ընտրություններ: Թե դրանից հետո ինչ պետք է անել, Կրեմլը չգիտի: Թերևս կարող է հաշտվել զորիբալայանական կլանի կառավարումից, ուստի նաև՝ Հայաստանի դասական գաղութացումից հրաժարվելու մտքի հետ և փորձել Արևմուտքի և հայության համար քիչ թե շատ ընկալելի «Ռուբեն Վարդանյան» կամ հայկական Իվանիշվիլի սցենարը: Սակայն այդ սցենարը նույնպես իրագործելի չէ: Մենք ունենք արդեն ուրիշ Հայաստան և ուրիշ հայություն: Մենք գիտակցում ենք, որ առանց Հայաստանը տարածաշրջանային գործոնի վերածելու չենք կարող ապագա ունենալ: Իսկ դա ենթադրում է Արցախը ներառող Նախիջևանի նկատմամբ առնվազն վերահսկողություն ունեցող, ռուսական առանցքի շուրջ ձևավորված վերպետական կառույցներից և ռազմաքաղաքական դաշինքներից դուրս գտնվող ինքնուրույն պետություն, որը, ի լրումն այս ամենի, պետք է ունենա ազգային ընտրախավ: Բոլոր իրազեկ մարդկանց համար ակնհայտ է, որ «Ռուբեն Վարդանյան» սցենարը չի կարող նախատեսված լինել այդ խնդիրները լուծելու համար: Ուստի՝ կրկին հիշենք հեղափոխության մասին և պատրաստվենք դրան: Այն սարերի ետևում չէ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա կարծես թե անշեղորեն ընթանում է Չաուշեսկուի կամ նույնիսկ Քադաֆիի ճակատագիրը կրկնելու ուղիով: Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք՝ նորից կդիմե՞ք նման քայլի: Այսօրվա բարձունքից ժամանակը հետ տալու հնարավորության պարագայում նման քայլի կդիմեր տասնապատիկ ավելի շատ մարդ:                        

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am