Առանց դրայվի

Այսպիսով՝ տնտեսությունը փրկելու եկած Կարեն Կարապետյանի կաբինետի ներկայացրած հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ոչ միայն փոփոխությունների հույս չի ներշնչում, այլեւ դիմակայության բյուջեի բնորոշումը ստացավ: Ոչ աշխատավարձերի, ոչ թոշակների բարձրացում չի նախատեսվում, ինչը հետաքրքրում է շարքային քաղաքացիներին: Քանզի կյանքը գնալով թանկանում է, իսկ մարդկանց կենսամակարդակը՝ մնում նույնը: Անշուշտ, Կարեն Կարապետյանի կաբինետի պատասխանատուները բացատրեցին, որ ֆինանսներ չկան, սակայն պարզվեց, որ վիճակն այնքան օրհասական է, որ մեծ գումարներ չի հատկացվում անգամ բանակին: Հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմը ու այդ օրերին երեւան ելած բանակի անմխիթար վիճակը՝ կարելի էր կարծել, որ ցանկացած գնով գումարներ կուղղվեն այս համակարգ, որը ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչն է: Ինչեւէ, չի լինելու: Իսկ դրանից հետո մնացյալի մասին հավակնոտ խոստումները եւ նախանշած ցուցանիշները գրոշի արժեք չունեն: Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի դռնփակ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անկեղծ խոստովանեց այդ մասին. «Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարության բյուջեն հասկանալի պատճառներով փակ է, ես ձեզ կարող եմ ընդհանուր քաղաքականության առումով ասել, որ բյուջեի մեծ ավելացում չի սպասվում: Այն, ինչ նախատեսվում է, բնականոն աճի շրջանակներում է, բայց մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ կապված խնայողությունների հաշվին մարտական եւ սպառազինության, ինչպես նաեւ ներսում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա՝ գումարների ավելացման առումով: Դա պաշտպանության նախարարության քաղաքականությունն է, եւ այդ քաղաքականությունը՝ եկող տարում: Մենք դեռ ունենք ժամանակահատված մինչեւ բյուջեի ավարտական փուլին հասնելը, եւ այդ ժամանակն օգտագործվելու է նաեւ այդ ուղղությամբ»,- ասել է նա:   Թե ինչպիսի խնայողությունների մասին է խոսքը, կամ ինչպես է հնարավոր եղել խնայողություններ անել, երբ բանակը բազում խնդիրների առաջ է կանգնած, նախարարը չի մանրամասնել: Դրա փոխարեն ոստիկանական համակարգում հարկ չեն համարում անձնակազմի օպտիմալացման անցնել: Ոստիկանական համակարգը պարազիտների բանակ է հիշեցնում, որոնց հիմնական գործառույթը ընդդիմադիրների միտինգներ ցրելն ու ժողովրդական բողոքի ակցիաների ժամանակ ծառայություններ մատուցելը իշխանություններին: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե քանի ոստիկան ունենք, սակայն խնդրահարույց լինելու դեպքում, պատգամավորը խնդրեց համեմատականներ անցկացնել: Վարդան Եղիազարյանն ասաց, որ այդ թվերը գաղտնի են. «Ըստ մեր մեթոդաբանության եւ մեր ունեցած թվերի, մենք բավականին լավ դիրքերում ենք այն տեսանկյունից, որ միշտ շահարկվում է Հայաստանում ոստիկանների թիվը գերչափազանցված է: Այդպես չէ»,- ասաց նա: Նա հավելեց, որ հարյուր հազար բնակչին ընկնող ոստիկանների տեսակարար կշիռը Բուլղարիայից, Չեխիայից, Կիպրոսից, Սլովենիայից, Մակեդոնիայից ցածր է: Ըստ նրա, այդ թիվը համադրելի եւ մոտ է Էստոնիային, Ավստրիային. «Այնպես որ մենք սկզբունքայնորեն համաձայն չենք լրատվամիջոցներով տարածվող լուրերին եւ ստեղծված հասարակական կարծիքին, որ Հայաստանում իբր թե չափից ավելի ոստիկանական ուժեր կան»: Դրայվից զուրկ էր ոչ միայն դրայվի սիրահար Կարեն Կարապետյանի ծրագիրը, այլեւ այդ ծրագրի քննարկումը: Ընդդիմադիրների սուր ելույթներ գրեթե չլսվեցին, հավանաբար ավանդույթի համաձայն ընդդիմադիրները ամբիոն կճոճեն լիագումար նիստի ժամանակ, տեսախցիկների առջեւ: Միակ աշխուժությունը եղավ Հրանտ Բագրատյանի ելույթի ընթացքում, որում նա ԱՎԾ պետին վերագրեց ստի մոնոպոլիան:«Նայեք, 2007-ին հանրապետականը ընտրվեց պառլամենտ: Եվ մի հատ էլ 2012-ին՝ խոստանալով 7% աճ: Այս տարի վերջանում է ձեր 10-ամյա ժամկետը: 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16: Թվերը սրանք են: Պլյուս 12՝ 2007-ին, պլյուս 6.8՝ 2008-ին, մինուս 14.5՝ 2009-ին, պլյուս 2.1՝ 2010-ին, պլյուս 4.7՝ 2011-ին, պլյուս 7.2՝ 2012-ին, մինչ վարչության պետը նստած է՝ չի թողնի, որ սուտ ասեմ, քանի որ սուտ ասելու մոնոպոլիան իրենն է: Անընդհատ ասում եք մաֆիոզներին հանեք կառավարությունից, բան... ինձ թվում է տնտեսագիտական թիմը, մանավանդ ձեր բացատրությամբ, լուրջ պրոբլեմներ ունի: Ամենամեծ խնդիրն այսօր դուք եք: Դուք, փոխվարչապետը, կենտրոնական բանկի ղեկավարությունը: Այ ընկերներ, աճ եք խոսք տվել, գնացեք գտեք էդ աճը: Բա դուք ինչի՞ համար եք», -վրդովվեց Հրանտ Բագրատյանը, հետո դահլիճում նորին գերազանցության տաղտուկը տիրեց:   Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am