Ձեր արագաչափը իմ «արագաչափին» վնաս է

 2017 թվականի բյուջեի խեղճության ֆոնին այսօր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը մի քանի ցնցող հայտարարություն է արել: Մինչ Հայաստանում միջին աշխատավարձը չի գերազանցում երկնիշ թիվը, իսկ հաջորդ տարվա բյուջեի նախագիծն էլ ոչ աշխատավարձերի, ոչ թոշակների բարձրացում է նախատեսում, ՀՀ ոստիկանության համակարգում պարզվում է՝միջին աշխատավարձը կազմում է 401 հազար դրամ: Սա ավելի կոնկրետ ավտոտեսչության աշխատակիցների միջին աշխատավարձն է, որի մասին Եղիազարյանը հայտարարել է Խաչատուր Քոքոբելյանի հարցին ի պատասխան: Հարցադրումը ծագել է այն բանից հետո, փոխոստիկանապետն ավետել է, որ հաջորդ տարի 12-ով ավելանալու է արագաչափերի թիվը: ՀՀ տարածքում ներկայումս տեղադրված է 179 արագաչափ սարք, որոնցից 91-ը Երևանում է տեղադրված՝ 123 խաչմերուկում.«Այս գործընթացն ունի շարունակական բնույթ, հաջորդ տարի էլ 12 սարք կտեղադրվի»,- ասել է Եղիազարյանը:
Ըստ փոխոստիկանապետի` կավելացվեն նաև վարորդների սթափության զննության միջոցները`ալկոմետրերը: Իսկ 2017 թ-ին նախատեսվում է ներդնել նաև շրջիկ տեսանկարահանող սարքերի ծրագիրը, որի պիլոտային փուլը, Եղիազարյանի փոխանցմամբ, արդեն իրականացվել է: Փոխոստիկանապետն ասել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ կնքված պայմանագրերը գործում են մինչև 2036թ.-ը: «Արագաչափերի քանակական աճը հանգեցրեց նրան, որ մենք ունեցանք բավականին լուրջ առաջընթաց՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի առումով»,- նշել է Եղիազարյանը: Հարց է առաջանում, եթե արագաչափերի թիվն օրեցօր ավելացվում է, ինչու չի կրճատվում պետավտոտեսուչների թիվը, որոնք , փաստորեն, բավականին բարձր աշխատավարձ են ստանում ու հավելյալ բեռ են պետբյուջեի վրա: Թերեւս պատահական չի հնչել աշխատավարձերի մասին Քոքոբելյանի հարցը, որին ի պատասխան վերջինն արձագանքել է՝ «Ուրեմն էնքան էլ վատ չի»։
Խաչատուր Քոքոբելյանի հարցրել է նաեւ, թե որքա՞ն գումար է մուտք եղել արագաչափերի շնորհիվ, «2015 թ.-ին մուտքագրվել է 8 մլրդ 788 մլն դրամ, որն այս տարի 1 մլրդ-ով պակաս կլինի» պատասխանել է Եղիազարյանը: Մեկ արագաչափի գինը տատանվում է 10-ից 11 հազար եվրոյի սահմաններում: Տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների արձանագրման գործընթացը Հայաստանում սկսվել է 2012թ. հունվարի 16-ից: Այդ գործընթացը սպասարկում է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն, որն այս տարիներին պատկերավոր ասած, կիլոմետրերով գումարներ է վաստակում քաղաքացիների տուգանքներից ստացված հսկայական գումարներից: Մինչդեռ եվրոպական երկրներում արագաչափերի գործարկումից գանձված միջոցներն ուղղվում են բացառապես պետական բյուջե կամ սոցիալական ծրագրերի իրականացմանը: Մեզ մոտ բյուջե է փոխանցվում գանձված գումարների 30%-ը, իսկ մնացած 70%-ը, փաստորեն, անցնում է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին, որը կապվում է Սերժ Սարգսյանի մերձավորների անվան հետ: «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչեւ 2017թ. մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել, 25 տարվա պայմանագիր է կնքել, գործունեության առաջին իսկ տարում վերադարձրել է ներդրած գումարները ու այժմ տարեկան ահռելի գումարներ է վաստակում ոչնչի դիմաց: Եթե , իսկապես , կառավարությունը ճանապարհ չի գտնում բյուջեն լցնելու եւ այլ սոցիալական խնդիրներին ուղղելու, ապա կարող են հուշել, որ տարբերակներից մեկն էլ սա է: Կարելի է սահմանափակել գերշահույթ ստանալու այս ընկերության ախորժակը եւ անցնել գոնե 50/50 տարբերակին: Նկատենք նաեւ, որ վարորդները հազիվ են վճարում սահմանած տուգանքները եւ ոստիկանության ավետած աչքալուսանքը՝ նոր տեսախցիկների տեղադրման մասին, չեն կարող սիրով ընդունել, անկախ այն հանգամանքից, որ դրանք ըստ համակարգի պատասխանատուների՝ էապես կրճատել է պատահարների թիվը:
Ի դեպ, արագաչափերի հարցը եղել է բոլոր կառավարությունների օրակարգում, նախորդ վարչապետերն էլ ցացանկացել են այդ 30 տոկոսն ուղղել ոչ թե ոստիկանության արտաբյուջե, այլ բյուջե: Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն էլ, ստանձնելով պաշտոնը, իր առջեւ խնդիր է դրել գումար գտնել հենց այդ միջոցները բյուջե ուղղելով, կհաջողվի՞ նրան , թե ոչ ցույց կտա ժամանակ: Բայց մի բան պարզ է, որ այստեղ կան մեծ շահեր:
Անի Սահակյան

դիտվել է 97 անգամ
Լրահոս
«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am