Այ քեզ «անակնկալ»

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն, որ հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրումը: «Այդ արտահայտության մեջ առանցքային է «եթե կողմերը համաձայնության գան»: Կողմերը պետք է համաձայնության գան»,- ասել է Զախարովան` հավելելով, որ ոչ մի ուժային գործողություն չի կարող ազդել խաղաղ կարգավորման վրա: «Դա վերաբերում է և Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, դա վերաբերում է, ընդհանուր առմամբ, միջազգային հարաբերությունների և քաղաքա-դիվանագիտական կարգավորման տեսությանը և փորձին»,- ասել է Զախարովան: Հիշեցենք, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել էր, որ ինքնավար հանրապետության կարգավիճակն է այն առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը: Դրանից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկան տարածաշրջան և հերթական տարածաշրջանայի այցի ընթացքում, Երևանում, Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադառնալով Ալիևի հայտարարությանը` նա ողջունեց այն առումով, որ այն հիմք է դնում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկման ծավալմանը. «Նախագահ Ալիևը բացել է քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, բոլորս սա պետք է ողջունենք: Մենք պետք է ունենանք անկեղծ քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ․ կողմերի դիրքորոշումները կարող են չհամընկնել, բայց կարևոր է, որ այս հարցերը դրվեն հանրային քննարկման Հայաստանի, Ադրբեջանի, և Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից: Այսպիսով, ես ասել եմ Բաքվում և կրկնում եմ այստեղ, որ մենք ողջունում ենք նախագահ Ալիևի հայտարարությունը ոչ թե որովհետև դա վերջին խոսքն է, այլ որովհետև նա այս հարցը դնում է քննարկման: Եվ բոլոր հարցերը, որ մասն են կազմում կարգավորման պետք է դրվեն քննարկման ոչ միայն մասնավոր կերպով, այլ լայն հանրության համար»: Ալիևի աղմուկ հանած հայտարարության առիթով, փաստորեն, եթե Վաշինգթոնը` ի դեմս, դեսպան Ուորլիքի, այն ընդունել է որպես լավ մեկնարկ` Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկման համար, ապա Մոսկվան, ի դեմս Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի` ավելի գործնական հուն է տեղափոխում Ալիևի հայտարարությունը, ասելով, թե` «կողմերը պետք է համաձայնության գան»: Սա, իհարկե, նորություն է, որ Մոսկվան` լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես միջնորդ երկիր, քաջ տեղյակ լինելով` կարգավորման սկզբունքների բովանդակությանը, «ձայնակցում» է Ալիևի մի հայտարարությանը, որը իրականում մերժում է փաստացի կարգավորման սկզբունքները` այն է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանը, կարծես, աչք է փակում, թե իբր չի հասկացել Ալիևի ակնարկը, կամ ավելի ճիշտ հասկացել է, բայց համարում է, որ պետք է «կողմերը որոշեն»... Ի՞նչ է` Մոսկվային թվում է, թե Հայաստանն ու Արցախը մի «գեղեցիկ» օր կարող է Ալիևի հետ քննարկեն Լեռնային Ղարաբաղին` Ադրբեջանի կազմում «ինքնավարություն» ստանալու հարցը: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am