Սթափված հայերը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում չի սատարելու երկու հիմնական կուսակցությունների թեկնածուներից և ոչ մեկին: Չորս տարին մեկ Հայ դատը մանրազնին ուսումնասիրում է թեկնածուների ընտրարշավի ընթացքը, նրանց հայտնած դիրքորոշումները հատկապես այն հարցերում, որոնք կարևոր նշանակություն ունեն Ամերիկայի հայ համայնքի համար: Այս վերլուծություններից հետո Հայ դատը հանգել է հետևյալ եզրակացության. ոչ հանրապետականների կողմից առաջադրված Դոնալդ Թրամփ-Մայք Փենս զույգը, ոչ էլ դեմոկրատներ Հիլարի Քլինթոնն ու Թիմ Քեյնը չեն արժանացել Հայ դատի աջակցությանը: Ուստի, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր հայտարարությունում հայ ընտրողներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացի այլ ասպարեզներին և սատարել ֆեդերալ, նահանգային կամ տեղական ընտրություններում Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուներին, հայտնում է «Ազատությունը»: Ամերիկյան ընտրությունների վերաբերյալ նախօրեին դիրքորոշում է հայտնել նաև Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է, որ նոյեմբերի 8-ին ամերիկացիները մասնակցելու են ճակատագրական նշանակություն ունեցող քվեարկությանը, որի արդյունքը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի համար: Հանրապետական կամ դեմոկրատական թեկնածուներից մեկը պետք է ընտրվի Ամերիկայի 45-րդ նախագահ: Հնչակյանների համոզմամբ, ընտրարշավի ընթացքում Թրամփը հանդես է եկել խտրականության վրա հիմնված բազմաթիվ ելույթներով, այդ ամենին գումարվում է նաև Թուրքիայում և Ադրբեջանում Թրամփի բիզնես ծրագրերի առկայության հանգամանքը: Հետևաբար, Թրամփի թեկնածությունը հնչակյանների համար ընդունելի չէ: Մինչդեռ, Քլինթոնը որպես առաջին տիկին, Սենատի անդամ և պետական քարտուղար վարել է հավասարակշռված քաղաքականություն: Հաշվի առնելով այդ հանգամանքը, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նոյեմբերի 8-ի ընտրություններում սատարելու է Հիլարի Քլինթոնին: Տարիներ շարունակ ԱՄՆ-ի հայ համայնքը հիասթափություն էր ապրում. ականջալուր էր լինում ԱՄՆ այս, կամ այն թեկնածուի խոստումներին, թե ճանաչելու են Հայոց Ցեղասպանությունը, սակայն, դա տեղի չէր ունենում, երբ խոստում տված նախագահի թեկնածուն դառնում էր ԱՄՆ նախագահ: Այս անգամ, թերևս, ամերիկաբնակ հայ համայնքի մի հատվածը որոշել է չգնալ հին ճանապարհով: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը ևս, վերջերս, մի առիթով, եզրակացրել էր` ավելի շահավետ է աջակցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, քան քվեարկել նախագահի համար: Նա հիմնավորել էր, որ ամերիկյան հասարակության շրջանում առկա է համատարած դժգոհություն և անվստահություն երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հանդեպ: Ամերիկահայերը նույնպես բացասաբար են տրամադրված այդ թեկնածուների նկատմամբ: «Ավելի կոնկրետ՝ Քլինթոնը ցույց է տվել, որ հայկական հարցերով նրան չի կարելի վստահել, իսկ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ: Զարմանալիորեն, ոչ Քլինթոնը, ոչ էլ Թրամփը որևէ ջանք չեն գործադրել ամերիկահայ ընտրողներին գրավելու համար՝ չնայած նախագահական թեժ մրցավազքին: Երկու թեկնածուներն էլ չեն մասնակցել որևէ հայկական միջոցառման, չեն կազմակերպել հանդիպումներ համայնքի անդամների հետ և չեն ձգտել դրամական միջոցներ ներգրավել նրանցից: Գերադասելի է, որ նախագահի թեկնածուները որևէ խոստում չտան, եթե չեն պատրաստվում դրանք իրագործել, այդպիսով ամերիկահայերը չեն վատնելու իրենց փողն ու քվեները, իսկ ընտրություններից հետո փրկվելու են ավելի մեծ վրդովմունքից և հիասթափությունից», նկատել էր խմբագիրը: Նկատենք, որ եթե Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ, ապա ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ակտիվ ներգրավված էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում` «ֆուտբոլային դիվանագիտությունում», նա անձամբ էր մասնակցում Ցյուրիխում Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրմանը: Այսինքն` կողմնակից էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն` առանց նախապայմանների և կոնկրետ ջանքեր գործադրեց այդ ուղղությամբ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am