«Յուվիլերնի» հաշվարկ, թե այս անգամ Սերժ Սարգսյանը կվրիպի

Հայաստանում փոփոխությունների ալիքը կարծես սրբել-տարել է քաղաքական կյանքը, ավելի ստույգ՝ ընդդիմադիրներին: Այս ճամբարում որեւէ շարժ տեղի չի ունենում, գոնե տեսանելի որեւէ գործընթաց չկա: Այն պարագայում, երբ տարին նախընտրական է, իսկ համապետական ընտրություններին առանձնապես շատ ժամանակ չի մնացել: Սա, անկասկած, պայմանավորված է վարչապետափոխությամբ, հատկապես, որ նոր վարչապետն ընդգծված ֆիգուր է: Նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ կարմի թելի պես ձգվում է իրողությունը, որ վարչապետ դառնալով, ոմանք որոշ ժամանակ հետո իրենց ձեռքն են վերցրել ամբողջ իշխանությունը : Այս համատեքստում պետք է ասել, որ ամենապասիվը Վարդան Օսկանյանի Համախմբում կուսակցությունն է, որը բոլոր թելերով կապված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Համախմբման պասիվությունը ըստ ամենայնի <<հիմնավորվում>> այն փաստով, որ Կարեն Կարապետյանն ու Քոչարյանն էլ իրենց հերթին են բազում թելերով կապված: 1996 թ. նախագահի ընտրությունից հետո Հայաստանում ճգնաժամային իրավիճակ էր հայտնի պատճառներով: Լեւոն Տեր-Պետրոսյանը «հիշեց» Ռոբերտ Քոչարյանին, 1997 թ. նրան նշանակելով Հայաստանի վարչապետ, Քոչարյանը ոչ միայն վերջ տվեց ռազմաֆեոդալական ամենաթողությանը, որն առաջացել էր ընտրություններից հետո, այլեւ առաջի նախագահի իշխանությանը: Ի վերջո Տեր-Պետրոսյանը գրեց իր հայտնի հոդվածը պատերազմի եւ խաղաղության մասին եւ «հայտնի ուժերի ճնշման տակ» հրաժարական տվեց: Քոչարյանը դարձավ նախագահ, «հայտնի ուժերի» օգնությամբ: Դժվար չէ ասել, թե ինչ զարգացումներ կլինեի, եթե չլիներ 1999-ի Հոկտեմբերի 27-ը, որի թիրախում ՀՀ ամենաուժեղ վարչապետներից մեկը՝ Վազգեն Սարգսյանն էր, գրեթե նույնկերպ էլ Անդրանիկ Մարգարյանի մահվան հանգամանքը խոչընդոտեց նույնօրինակ զարգացումից: ՀՀԿ-ում նույնպիսի առանցքային դեմքերից մեկն էլ Հովիկ Աբրահամյանն է, ում բոլորովին վերջերս ստիպեցին հրաժարական ներկայացնել, իսկ մամուլը վերլուծեց, որ այդկերպ Սերժ Սարգսյանը կանխեց հնարավոր պալատական հեաշրջումը: Կարեն Կարապետյանը թեեւ ՀՀԿ-ական չէ, բայց բավականին ազդեցիկ է ու մի առիթով վերլուծել ենք իշխանությունը Սերժ Սարգսյանից վերցնելու նրա ռեալ շանսերը: Սակայն այս ամենում պետք չէ անտեսել մի շատ կարեւոր հանգամանք, որ վարչապետի պաշտոնում հայտնվելով իշխանություն վերցրած Սերժ Սարգսյանը բոլոր այդ տարիների ու գործընթացների <<յուվիլերնի>> հաշվարկողներից է եղել: Եթե տեսնում եք, հիմա էլ նա մշտապես նման հաշվարկների մեջ է: Օրինակ նախագահական է վերադարձրել Քոչարյանական կադրերին՝ Արմեն Գեւորգյանին, Ալիկ Հարությունյան որպեսզի նրանց սիրտը շահելուց զատ նաեւ անմիջական վերահսկողության տակ պահի: Անգործ չի թողնում որեւէ մեկին, Հովիկ Արգամիչին հանձնարարել է գնալ համայքներում աշխատել ընտրությունների համար, մեկ ուրիշին էլ շուտով զբաղմունք կգտնի, որպեսզի նեղացածների բանակ չձեւավորվի:     Անի Սահակյան

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am