«Որևէ արգելք չկա».Հրայր Թովմասյան
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ խոսելով վարչապետի՝ ազգակցականներից բաղկացած կազմ ունեցող անձանց նույն աշխատատեղում աշխատելը բացառելու վերաբերյալ հանձնարարականի մասին,լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Պատգամավորների օգնականներին ֆորմալ առումով աշխատանքի է ընդունում աշխատակազմի ղեկավարը, բայց նրանց ընտրությունը վերապահված է հենց պատգամավորներին: Ես ունեմ զրո լիազորություն այն հարցում, թե պատգամավորի օգնականն ով պետք է լինի: Դա հայեցողական պաշտոն է, և պատգամավորներն իրենք են ընտրում իրենց օգնականներին, «այստեղ որևէ արգելք չկա»»: Հարցին, իսկ վարչապետի հանձնարարակա՞նը, Հ. Թովմասյանն այսպես արձագանքեց. «Վարչապետի հանձնարարականը վերաբերում էր ուսուցիչներին, վարչապետը չի կարող Ազգային ժողովին հանձնարարություն տալ»:
