Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Մոսկվային ապացույցներ է փոխանցել ռուսական «Սու-34» ռմբակոծիչի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին: Այս մասին հայտնել է թուրքական Dogan գործակալությունը:
«Ես հուսով եմ՝ Ռուսաստանն ավելի պատասխանատու կլինի այդ հարցում և ճշմարտությունը կասի: Մենք այդ մասին տեղեկություն ենք փոխանցել Ռուսաստանին ռազմական ուղիներով»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է նորմալացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիայի համար ոչ թե պարզապես հարևան է, այլ կարևոր գործընկեր: Բայց Անկարայի «միակողմանի քայլերը» բավարար չեն հակամարտության դադարեցման համար՝ հավելել է նա:
Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ ռուսական «Սու-34» ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը