Մեր հասարակության մեջ սգո մշակույթն ավելի զարգացած է, քան տոն նշելու

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ես միշտ ասում եմ ընկերներիս՝ եկեք նշենք իրար ծնունդները, երեխաների հարսանիքները, թոռների կնունքները, պարզապես հանդիպենք՝ պարտադիր չէ ճոխ սեղանների շուրջ: Եթե դա չանենք, ապա կհանդիպենք հոգեհանգստից հոգեհանգիստ, թաղումից թաղում: Որովհետեւ նման տեղեր մենք պարտավոր ենք գնալ, իսկ ահա, ուրախ առիթներով, կարծես թե, պարտավոր չենք հանդիպել: Եվ քանի որ իմ եւ իմ հասակակիցների տարիքն «այնքան էլ» պատանի չէ, պարզ է, որ տխուր առիթներն ավելի շատ լինեն, քան ուրախները: Կարեւոր է, որ առաջինները չստվերեն երկրորդներին: Բայց ինձ թվում է՝ մեր հասարակության մեջ սգո մշակույթն ավելի զարգացած է, քան տոն նշելու: Գուցե հենց այդ պատճառով է, որ մեզանում իսկական, «անկեղծ» տոները քիչ են: Պետական տոներն առանձնապես հարգի չեն. ես, օրինակ, սիրում եմ սեպտեմբերի 21-ը, բայց իմ ջերմ զգացմունքներն այդ օրվա հանդեպ մեծամասնությունը չի կիսում՝ «բա էս երկրում…», «բա էս խեղճ ժողովուրդը…», «բա էս իշխանությունը…» փաստարկների սովորական հանգերգով: «Հելոուին» տոնողներին մեր եկեղեցականները դատափետում են՝ այդ տոնը դիտարկելով իբրեւ ինչ-որ սատանայական, դիվային երեւույթ: Այդ «սեւ հումորը», ճիշտն ասած, իմ սրտով էլ չի: Բայց պետք է հասկանալ, թե ինչու է մեր երիտասարդների մի մասը տրվում այդ խաղին: Հավանաբար, դրա մեջ կա մի բան, որը մեր հասարակությունում պակասում է. այդ խաղում երեւի կան տարրեր, որոնք իրենց կյանքն ավելի բազմազան են դարձնում: Շատ խիստ դատելու փոխարեն պետք է մտածել այլընտրանքի մասին: Թե չէ՝ մեր «ազգային» ծիսակարգից կմնա միայն մեռելոցը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am