Կփորձի ղեկավարել կողմնակիցների միջոցով
Հրապարակի տեղեկություններով, դեկտեմբերի 3-ին կայանալու է «Ալյանս» կուսակցության համագումարը, որին կմասնակցի մոտ 1100 պատվիրակ: Կուսակցությունը կընտրի նոր նախագահ․ շրջանառվում է «Ավանգարդ» թերթի սեփականատեր եւ երկարամյա խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանի անունը: Չնայած կուսակցության նախկին նախագահ, պատգամավոր Տ. Ուրիխանյանը կամովին հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, բայց իր կողմնակիցների միջոցով փորձում է պահպանել առավելագույն ազդեցություն եւ ամեն ինչ անում է նոր վարչության կազմում իր մարդկանց ընտրվելու համար: Բացառված չէ, որ խմորումների արդյունքում կուսակցությունից առանձնանա երիտասարդների թեւը՝ տնտեսագիտության թեկնածու, Եվրոպայի քիքբոքսինգի չեմպիոն Հենրիկ Թադեւոսյանի գլխավորությամբ: Մանրամասները օրաթերթի այսօրվա համարում:
