Եգիպտոսում ռուսական Airbus A321 ինքնաթիռում ահաբեկչության կազմակերպմանը հնարավոր է՝ մասնակցել են թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման զինյալները։
Ինչպես տեղեկացնում է «Коммерсантъ»-ը, այդ մասին հայտնել են ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
Պարբերականը նշում է, որ «Գորշ գայլերը» կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և Եգիպտոսում գործում են 1960-ականների վերջից։
Ենթադրվում է, որ հենց «Գորշ գայլերը», մասնավորապես՝ Ալփարսլան Չելիքն են սպանել ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուին, ով ինքնանետվել էր ինքնաթիռի խոցումից հետո։
Հունվարի 29-ին Reuters գործակալությունը, քննությանը մոտ աղբյուրների հղումով, տեղեկացրել էր, որ «Իսլամական պետությունը» Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռը կործանել էր EgyptAir ավիաընկերության մեխանիկի օգնությամբ, որը ջիհադականներից մեկի եղբայրն է։
Գործակալության տվյալներով՝ չորս կասկածյալներ՝ մեխանիկը, նրան օգնող բեռնակիրը և երկու ոստիկաններ, ձերբակալված են։
Ռուսական «Կոգալիավիա» ավիաընկերության՝ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին։

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը