Նրանց արածը շանորդիություն է.կինոռեժիսոր
Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը պնդում է, թե տպարանի շենքը ամուր շենք էր: Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նա վրդովվեց, որ չի հասկանում՝ ի՞նչ պետք անել, որ այս արհավիրքը կանգնեցվի: «Որոշեցին, որ գողի պես պիտի անեն: Սա բարբարոսություն, գողություն, նսեմություն, նենգություն է: Այս ամենի պատճառն այն է, որ այս քաղաքը չեն սիրում: Հիշողություն են ջնջում: Շանորդիություն է այս ամենը: Սրանք լկտիության վերջին ձևերն են: Պրոֆեսիոնալներն անտեսված են, ինչ որ հաստագլուխ որոշում է ինչ պիտի արվի»: Վարդանյանը շեշտեց, թե բոլոր ժամանակներում էլ ճարտարապետները «կռվով են» ինչ-որ բաներ փորձել պաշտոնյաներին հասկացնել, բայց այժմ ավելի բարդ ժամանակներ են. «Խեղճ ճարտարապետը գծում է, մեկ էլ մի ինչ-որ հաստագլուխ ասում է՝ պապայիս ուզածը պիտի լինի. անտաշ բան է դառնում»:
