Վերին Լարսում ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ռուսներ են ձերբակալվել
Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հյուսիսային Օսիայի սահմանային վարչությանը հայտնում է,որ ռուս-վրացական սահմանին ձերբակալվել են Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի 3 բնակիչներ, որոնք փորձում էին մեկնել Սիրիա՝ միանալու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը։ Երիտասարդները ձերբակալվել են Վերին լարսի անցակետում՝ Անվտանգության դաշնային ծառայության և ՆԳՆ-ի համատեղ գործողությունների արդյունքում։ Ձերբակալվածներն ընդունել են իրենց մեղքը և պատմել իրենց մտադրության մասին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասի և 208-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Երեքն էլ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանից են։ Նրանք ԴԱԻՇ-ի հավաքագրողների հետ ծանոթացել են համացանցի միջոցով։
