«Դուք ոնց որ առանց բռնակի ճամպրուկ լինեք». Հրանտ Բագրատյան
Այսօր ԱԺ-ում քննարկվում է 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Բուռն քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, նշեց, որ պետական բյուջեի հիմքում պետք է լինի տնտեսության յոթ-ութ տոկոս տնտեսական աճ, որպեսզի անկման ցիկլից կարողանանք դուրս գալ. «Եթե այդպես չլինի, ապա ո՞րն է ձեր կառավարության իմաստը»: Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր բարկությունը կառավարության եւ պետական բյուջեի նկատմամբ արտահայտեց՝ ասելով. «Դուք ոնց որ առանց բռնակի ճամպրուկ լինեք, ավելի լավ է շորերը հանենք, դուք գնաք. անընդհատ ասում եք վատ է ու ոչինչ չեք անում: Ամեն տարի նույն ոճն է: Աստված մի արասցե, եթե այս բյուջեն կատարվի, սա աղետ կլինի»:
