Շերը, գերմանական սիմֆոնիկն ու Էրդողանի «սառը ցնցուղը»

Օրեր առաջ մի խիստ ուշագրավ տեղեկություն ի հայտ եկավ: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին հրավիրել էր Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված համերգի: Միջոցառումը պետք է տեղի ունենար Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունում: Համերգին հրավիրված էին նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին: Նշվում էր, որ համերգը «կնվիրվի հայկական և թուրքական անցյալի վերքերին»: Համերգի ընթացքում պետք է հնչեր ստեղծագործություն՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը: Չէր հաղորդվում՝ արդյոք թուրք պաշտոնյաները ընդունե՞լ են հրավերը: Բացի այդ, նախատեսվում էր հիմնել «հայ-թուրք-գերմանական բարեկամության ընկերակցություն»: Գերմանիայի արտգործնախարարությունում հրաժարվել էին այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալ: Սակայն օրերս հայտնի դարձավ, որ Գերմանիան չեղարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգը, որ նախատեսված էր նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: DPA գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ստամբուլյան համերգը հետաձգվել է, քանի որ հյուպատոսարանի սրահները տվյալ օրը ազատ չեն լինելու: Հայտնի չէ, սակայն, միջոցառման անցկացման նոր ամսաթիվը: Համերգին, ուշագրավ է, որ հետևելու էր Հայ-թուրք-գերմանական բարեկամական միության հիմնադրման արարողությունը: Ի դեպ, Գերմանիայի արտգործնախարարությունը նշել էր, թե հրավերներն ուղարկվել են առանց արտաքին գերատեսչության մասնակցության: Վերջին յոթ ամսվա ընթացքում Անկարան սուր քննադատություն էր հնչեցնում «Աղետ» նախագծի վերաբերյալ, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի արտգործնախարարության կողմից: Անցած ապրիլին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրահանձնաժողովից պահանջել էր դադարեցնել «Աղետ» նախագծի ֆինանսավորումը, որը շուրջ 200 հազար եվրո է կազմում: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը թուրքական իշխանությունների այդ քայլը որակել էր որպես «խոսքի ազատության բռնաճնշում»: Հոկտեմբերի սկզբին էլ Անկարան դադարեցրեց իր մասնակցությունը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին, որի շրջանակում Թուրքիան 2014-ից ի վեր տարեկան մի քանի միլիոն եվրո աջակցություն էր ստանում մշակութային ծրագրեր իրականացնելու համար: Որպես պատճառ նշվել էր «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից «Աղետ» նախագծի ֆինանսավորման հանգամանքը: «Աղետ» նախագիծը, որը միավորում է հայ, թուրք և գերմանացի երաժիշտների, 2015թ. մայիսից հանդես է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարով: Նախագիծը կավարտվի 2017թ. ապրիլին: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը ծրագրում է նոյեմբերին Aghet-ը կատարել Բելգրադում ու Երևանում։ Որոշ լրատվամիջոցի տվյալներով՝ համերգը որոշվել է չեղյալ հայտարարել այն ժամանակ, երբ նախարարությունում իմացել են, թե ովքեր են հրավիրվել համերգին։ Ընդգծվում է, որ Գերմանիայի ու Թուրքիայի միջև վեճերը միայն վերջերս են հանդարտվել, որոնք ծագել էին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո։ Թերևս, հենց այդ իսկ պատճառով, Գերմանիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ միջոցառման հրավերներն ուղարկվել են առանց ԱԳՆ-ի մասնակցության։ Գերմանիայի ու Թուրքիայի միջև հարաբերություններում Հայոց Ցեղասպանության հարցը մի քանի ամիս տևող դիմակայության էր նմանվում: Որքան էլ այժմ Գերմանիայի ԱԳՆ իրեն հեռու պահի այդ միջոցառումից, միևնույն է, դա Էրդողանը համարելու էր հերթական ապտակը Գերմանիայի կողմից` Թուրքիային: Հայոց Ցեղասպանության հարցը, կարծես, Գերմանիան չի ցանկանում մոռացության մատնել ու ամեն առիթով հիշեցնում է Էրդողանին: Առայժմ հայտնի չէ, թե կազմակերպիչները հրաժարվել են համերգի մտքից, թե՞ պարզապես միջոցառումը հետաձգվել է և ավելի համար պահի կանցկացվի: Հայոց ցեղասպանության թեմայով վերջին օրերին նաև Միացյալ Նահանգներից ուշագրավ ուղերձ հնչեց: Այս անգամ աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերն իր հիացմունքն էր հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի առնչությամբ: Երգչուհին հետևյալ գրառումն էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում. «Այս գիշեր ես տեսա «Խոստում» ֆիլմը: Դա ճշմարիտ պատմություն է այն մասին, թե ինչպես 1915 թվականին թուրքերը կոտորեցին 1.5 միլիոն հայերի: Էրդողան փաշա… Այլևս երբեք»: Նշենք, որ ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի էր դարձել նրա մահվան օրը: Թամար Բագրատունի

դիտվել է 72 անգամ
Լրահոս
«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am