«Շքեղ» ճահճացում

Դեպի Էրդողանի սահմանադրություն Եկող տարի Թուրքիայում հանրաքվեի կդրվի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Ըստ էության, սրանք ոչ թե փոփոխություններ են, այլ` նոր սահմանադրություն է. աշխարհիկ Թուրքիայից Էրդողանը երկիրը տանում է դեպի իսլամիզմ: Թուրքիայում գործում է 1982թ. ընդունված Սահմանադրությունը, որը մի շարք փոփոխություններ է կրել 2010թ. սեպտեմբերի 12-ի հանրաքվեով: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել առաջիկա հունվարին: Մեջլիսի կողմից հավանության արժանանալու պարագայում նախագիծը հանրաքվեի կդրվի արդեն ապրիլին: Վերջին շաբաթներին նոր Սահմանադրության հարցը կրկին հայտնվել է Թուրքիայի ներքաղաքական օրակարգում: Բանավեճի գլխավոր թեման իշխող կուսակցության առաջարկն է` անցնել կառավարման նոր համակարգի: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական կառավարման համակարգի` այսպիսով` ընդլայնելով նախագահի լիազորությունները: Հատկանշական է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014թ. նախագահական ընտրություններում հաղթելուց հետո բազմիցս ընդգծել է կառավարման համակարգի փոփոխման անհրաժեշտությունը` պնդելով, թե Թուրքիային ուժեղ նախագահ է պետք: Էրդողանի հետ համակարծիք է նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Անցած շաբաթ նա հայտարարել է, թե ակնհայտ է, որ խորհրդարանական համակարգը լուծում չի տալիս երկրի խնդիրներին: Յըլդըրըմը նաև նշել է, որ ամենակարճ ժամանակամիջոցում սահմանադրական փոփոխությունների փաթեթը կհանձնվի պատգամավորների դատին: Նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 330 պատգամավորական մանդատից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի միայն 317-ը, ուստի պետք է համաձայնության գա խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերից առնվազն մեկի հետ: Այս առումով իշխող կուսակցությունը մեծ հույսեր է կապում ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Անցած շաբաթ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ և քննարկել նոր Սահմանադրության հարցը: Հանդիպումից հետո Բահչելին հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է աշխատել նախագծի շուրջ և ընդգծել է, որ Սահմանադրությունը որոշ բարեփոխումների կարիք ունի: Հանրաքվեի շուրջ անցկացված վերջին սոցիալական հարցումների արդյունքները, որն իրականացրել է Թուրքիայի ORC առաջատար հետազոտական կենտրոնը, վկայում է այն մասին, որ հանրաքվեի դեպքում բնակչության 55,9 տոկոսը «այո» կասի սահմանադրական փոփոխություններին: Փորձագետները փաստում են, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծացել է քաղաքացիների աջակցությունը սահմանադրական բարեփոխումներին: Արգելվել է հանրահավաքների ու երթերի անցկացումը Էրդողանը հետևողականորեն Թուրքիան տանում է ուժեղ կառավարման փուլ և դրա ճանապարհին շարունակվում է երկրում անկայուն իրավիճակը: Օրերս Անկարայում ժամանակավորապես արգելվեցին հանրահավաքների ու երթերի անցկացումը: «Անադոլու» գործակալությունը, հղում կատարելով Անկարայի նահանգապետարանի տարածած հայտարարությանը, հաղորդում է, որ նման որոշում ընդունվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Հետախուզական ծառայությունները հայտնում են ահաբեկչական խմբավորումների կողմից նոր գործողություններ նախապատրաստելու մասին, և հանրահավաքները կարող են առաջնային թիրախ դառնալ: «Մինչև նոյեմբերի 30-ը արգելվում են բոլոր տեսակի հավաքներն ու երթերը՝ կյանքի և գույքի անվտանգության ապահովման, հասարակական կարգը պահպանելու, հանցագործությունները կանխելու, իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով», - մասնավորապես, ասված է նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ: Հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում խստացվել է հանրահավաքների, ցույցերի և զանգվածային միջոցառումների անցկացման կարգը: Անցած շաբաթ, օրինակ, Անկարայի քաղաքապետարանը մերժել էր Քաղծառայողների արհմիությունների ֆեդերացիայի դիմումը խաղաղ հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Իսկ օրերս Ադանայի նահանգային անվտանգության վարչության կարգադրությամբ արգելվել է բացօթյա տարածքներում հարսանիքների, նշանադրությունների և նմանօրինակ տոնախմբությունների անցկացումը: Որպես հիմնավորում հիշատակվել է անցած օգոստոսին Գազիանթեփում մի հարսանիքի ժամանակ տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը, որի հետևանքով 59 մարդ էր զոհվել, ավելի քան 90-ը վիրավորվել էին: Հիշեցնենք, վերջերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդունեց հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ կառավարության առաջարկը: Համատարած ձերբակալություններ Ուժեց նախագահական երկիր դարձնելու ճանապարհին Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները: Իշխանությունները կիրակի ձերբակալել են իսլամական քարոզիչ, թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկին ու զարմուհու՝ FETO կազմակերպության գործունեության հետաքննման շրջանակում։ Հուսեյն Գյուլենն ու Բուշրա Գյուլենը ձերբակալվել են Իզմիրում՝ FETO-ի գործունեությանը մասնակցություն ունենալու, ինչպես նաև Bylock ծրագրի կիրառման կասկածանքով, որը ծածկագրում է բոլոր փոխանցվող տվյալները։ Թուրքական հետախուզության կարծիքով՝ այդ ծրագիրն օգտագործել է հեղաշրջման մասնակիցների մեծ մասը հուլիսի 16-ի գիշերը պետական հեղաշրջման փորձի ժամանակ։ FETO-ն հավաքական անվանումն է մի շարք կազմակերպությունների, որոնք կապված են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ։ Նրան և նրա կողմնակիցներին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձին անմիջական մասնակցություն ունենալու մեջ։ Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում մինչ օրս Թուրքիայում ձերբակալվել է մոտ 35 հազար մարդ։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Գերմանիայում ապաստան է խնդրել երկրի 35 քաղաքացի, որոնք ունեն դիվանագիտական անձնագրեր։ Ըստ Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոտի. «Միգրացիայի հարցերով դաշնային գերատեսչության տեղեկատվությամբ՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող 35 մարդ ապաստան ստանալու դիմում է ներկայացրել։ Սա վիճակագրություն և վերջնական թիվը չէ» ։ Նրա խոսքով՝ վերոնշյալ թվի մեջ ներառված են դիվանագետները և նրանց ընտանիքի անդամները։ Իսկ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երեք պատգամավորների նկատմամբ: Սիբել Յիղիթալփը, Զիյա Փիրը և Ֆելեքանս Ուջան մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ այն բանի համար, որ մասնակցել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) չորս անդամի հուղարկավորության արարողությանը: Տեղեկատվության համաձայն՝ պատգամավորներն արարողության ժամանակ PKK-ի օգտին հայտարարություններ են արել: Բացի այդ, ձերբակալվել են Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը և ավագանու անդամ Ֆըրաթ Անլըն։ Դա տեղի է ունեցել Դիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից ահաբեկչության (PKK) հետաքննության շրջանակներում։ Ընդգծվում է, որ Քըշանաքը ձերբակալվել է Դիարբեքիրի օդանավակայանում։ Քըշանաքն ու Անլըն տարվել են Դիարբեքիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք։ ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Դիարբեքիրի քաղաքապետի և ավագանու անդամներից մեկի ձերբակալության կապակցությամբ: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարության մեջ ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ վերջին 15 ամսվա ընթացքում Թուրքիայի հարավ-արևելքում բռնությունները չեն դադարում: «Ցանկացած պարագայում կարևոր է, որ բոլոր քայլերի ձեռնարկման ժամանակ Թուրքիան` որպես ԵՄ թեկնածու երկիր, հարգի օրենքի գերակայությունն ու հիմնական ազատությունները»,- նշել են նրանք։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am