Մեկնարկել է ՔՊ-ի արտահերթ համագումարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարը մեկնարկեց։ Համագումարին հրավիրված են մի քանի կուսակցություններ: Ներկա են «Ժառանգությունից» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Ազատություն» կուսակցությունից Հրանտ Բագրատյանը, «ՀՀՇ»-ից Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, «Ժողովրդավարություն և հայրենիք» կուսակցությունից Պետրոս Մակեյանը, «ՀԺԿ»-ից ներկայացուցիչներ և այլք: Նշենք, որ օրակարգում կուսակցության նոր վարչության կազմի ընտրությունն է, որը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո:
