Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է լրագրողների դեմ հարուցած դատական գործերը, որոնք բացահայտել են Անկարայի և ԴԱԻՇ-ի միջև կապերը, վերածել «ցուցադրական գործընթացի», ինչը կստիպի մամուլի մյուս ներկայացուցիչներին դադարել լույս սփռել կառավարության գործունեության վրա, գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Էրդողանի ծրագրի համաձայն՝ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ճակատագիրը, որոնք հրապարակել են տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիան զենք է մատակարարում Սիրիայի ջիհադիստներին, պետք է երկար մնա թուրք ժողովրդի հիշողության մեջ: Այսպիսով՝ այս երկու լրագրողների գործով վճիռը կդատապարտի նաև Թուրքիայում ազատ մամուլը, ընդգծում է պարբերականը:
Հատկանշական է, որ մեկնաբանելով երկու լրագրողների ձերբակալությունը՝ Էրդողանը հասկանալ տվեց, որ, մեծ հաշվով, նշանակություն չունի՝ թուրքական բեռնատարները ինչ են տեղափոխում Սիրիա՝ զե՞նք, թե՞ հումանիտար օգնություն: Նա նաև չի ժխտել, որ Cumhuriyet թերթի հրապարակումները լիովին հիմնված են փաստերի վրա, այլ շեշտադրել է, որ այդ դրանք չպետք է ի հայտ գային, քանի որ ոչ մեկն իրավունք չունի մատնանշել կառավարության մեքենայությունները՝ գրում է պարբերականը:
Այս գործընթացը կսահմանի նոր չափորոշիչներ թուրքական զանգվածային լրատվամիջոցների համար: Եթե լրագրողները դատապարտվեն, ապա մեկընդմիշտ վերջ կդրվի Էրդողանի գործողությունների վերաբերյալ բացահայտումներին, և երկիրը, որը պարուրված է ստի սարդոստայնում, ևս մեկ քայլով կմոտենա բռնապետությանը՝ եզրափակում է հոդվածի հեղինակը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը