6 հնարք Սթիվ Ջոբսից՝ մեր ողջ մտավոր ներուժը բացահայտելու համար

Յուրաքանչյուր մարդ, ում աշխատանքը պահանջում է ինտելեկտ ու ստեղծագործական մոտեցում,  գիտի, որ արագ ու ոչ ստանդարտ մտածողությունը դեպի հաջողություն տանող բանալին է: Սակայն  միշտ բարձունքում լինելը դժվար է՝ անկախ նրանից, թե որքանով է մարդը տաղանդավոր: Եվ անգամ եթե դու ունես Էյնշտեյնի ուղեղ, այն մեկ-մեկ պետք է դադար առնի և հանգստանա: Անգամ «ամենայն ստեղծագործ ուղեղ» Սթիվ Ջոբսն էր զգում սեփական մտքերին խթան տալու կարիք: Այսօր Ձեզ կներկայացնենք Սթիվ Ջոբսի՝ ուղեղը մարզելու տեխնիկայի մի քանի հնարքներ: Պատմում է Ջոբսի կենսագիր Ուոլթեր Այզեքսոնը. «Ահա թե ինչպես է նկարագրել Ջոբսը իր մտորումների հետևանքները. եթե մենք նույնիսկ ուղղակի ոչինչ չենք անում, նստած հետևում ենք շրջապատին, մեր միտքը շարունակում է անհանգիստ լինել: Երբ մենք փորձում ենք «անջատել» մեր ուղեղը, ամեն ինչ ավելի է բարդանում: Իսկ մեր միտքը կարողանում է հանգստանալ միայն աստիճանաբար, և երբ դա արդեն տեղի է ունենում, մենք սկսում ենք լսել անգամ ամենաաննշան շշուկները: Դա նշանակում է, որ մեր ենթագիտակցությունն ու ինտուիցիան զարթոնք են ապրում, և մենք իրերը սկսում ենք տեսնել ավելի վառ ու ավելի խորը, քան իրականությունն է: Մեր ուղեղի աշխատանքը դանդաղում է, ու մենք սկսում ենք տեսնել ավելի շատ, քան կարող էինք անել դա մինչ այդ»: Այս հատուկ տեխնիկան կոչվում է գիտակցության մեդիտացիա, որը սկիզբ է առել բուդիզմից ու դաոսիզմից: Մահվանից կարճ ժամանակ առաջ այս մասին Ջոբսը պատմել է Այզեքսոնին՝ ասելով, որ նա կիրառում է մտավոր ներուժի օպտիմալացման այս մեթոդն արդեն երկար տարիներ: Այն տարիների համար սա անհավանական մի բան էր թվում: Ինչպես տեսնում եք, անգամ այս առումով էր Ջոբսը բոլորից առաջ մտածում: Այդ ժամանակներից շատ բան է փոխվել: Ներկայումս մեդիտացիայի դրական ազդեցությունը գնահատում են անգամ առաջատար նյարդաբանները: Կորպորատիվ այնպիսի հսկաները, ինչպիսիք են Google, General Mills, Target և Ford-ը, իրենց աշխատակիցներին սովորեցնում են մեդիտացիայի այն նույն պրակտիկան, որը Ջոբսն էր կիրառում շատ տարիներ առաջ: Ահա այդ  6 քայլից բաղկացած մեթոդի բովանդակությունը. Քայլ 1 Նստիր խաղաղ ու մեկուսացած վայրում՝ ոտքերը ծալապատիկ: Ողնաշարի լարվածությունը նվազեցնելու համար օգտագործիր տափակ բարձիկ: Սկսիր խորը շնչել ու դանդաղ արտաշնչել: Քայլ 2 Փակիր աչքերդ և փորձիր կենտրոնանալ ու լսել քո ներքին ձայնի մոնոլոգը, կարդալ քո ուղեղում թափառող մտքերը աշխատանքի, տան, հեռուստատեսությամբ տեսածի, լսած խոսակցությունների  մասին: Մի՛ փորձիր վերջ տալ այդ ամենին, հետևիր, թե ինչպես է քո ուղեղը ցատկում մեկ թեմայից մյուսը՝ չարաճճի կապիկի պես: Սովորիր հետևել քո մտքերին ու կատարել այս վարժությունը մեկ շաբաթ շարունակ: Քայլ 3 Մի՛ փորձիր դադարեցնել քո մտքերի մրրիկը, պարզապես կենտրոնացրու ուշադրությունդ գիտակցությանդ այն հատվածի վրա, որը պատասխանատու է ոչ տագնապային ու ոչ շտապողական մտքերի համար: Մտքերի այս տեսակը կոչենք «ցլի մտքեր», որը թույլ է տալիս ուղղակի դիտարկել շրջապատը՝ առանց խորհրդածելու, լսելու և զգալու: Մարդկանց մեծամասնությունը չգիտի մտածելու այս տեսակի մասին, այն բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ «կապիկի մտքերը» դադար են առնում: Քայլ 4 «Կապիկի մտքերը» աստիճանաբար փոխգործակցության մեջ են մտնում «ցլի մտքերի» հետ: Եվ որպեսզի դու կարողանաս հանդարտեցնել «կապիկի մտքերը», պատկերացու հետևյալ տեսարանը. ահա քո ներաշխարհը, որտեղ գյուղական նեղ ճանապարհով անվրդով իջնում է հսկա ցուլը: Այս երևակայական տեսարանը կօգնի քեզ հանդարտեցնել քո «կապիկի մտքերը»: Պետք չէ կարծել, որ դու անմիջապես կքնես. քո գիտակցությունը դեռ անհանգիստ է: Եվ այնուամենայնիվ, Դու շուտով կզգաս, որ քո ներքին «կապիկը» խաղաղվում է ու  առավել անտարբեր է դառնում աղմուկի և ձայների նկատմամբ: Քայլ 5 Քո մտքերի կապիկին հանդարտեցնելուց հետո փորձիր ուշադրությունդ սևեռուն պահել քո մտքերի ցլի վրա: Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում դու շուտով կզգաս, որ մտքերդ դանդաղում են: Հանկարծակի դու կզգաս քեզ շրջապատող օդը: Լիովին հնարավոր է, որ դու զգաս նաև, թե ինչպես է երակներումդ հոսում արյունը: Եվ երբ դու բացես աչքերդ, կզգաս, որ քեզ շրջապատող աշխարհը վերափոխվել, նորացել ու արտասովոր է դարձել: Օրինակ՝ պատուհանը դու կարող ես դիտարկել ոչ թե զուտ որպես պատուհան, այլ մի ուղղանկյուն, որը լցված է լույսով: Ինքդ քեզ էլ կսկսես այլ կերպ ընկալել՝ դու ուղղակի մեկն ես, ով գոյություն ունի այստեղ և հիմա: Քայլ 6 Այս վիճակին հասնելու համար քեզանից ժամանակ կպահանջվի: Սակայն երբ վերջապես դու դրան կհասնես, կբացահայտես, որ րոպեների ընթացքը չես նկատում: Ու սա շարունակվում է մինչ այն պահը, երբ դու մտովի սեղմում ես «stop» կոճակը: Աստիճանաբար, օր-օրի մեդիտացիայի տևողությունը պետք է ավելացնել: Անհավանական է, բայց որքան էլ մեդիտացիան երկար տևի, այնուամենայնիվ, դու նրա տևողությունը չես զգա: Գիտակցության  մեդիտացիայով շարունակաբար զբաղվելը քեզ կտա երեք կարևորագույն առավելություն. 1. Դու կազատվես սթրեսից: Կյանքի դժվարություններն այլևս չեն հանի քո մտքերը բալանսից: 2. Անքնությունն այլևս անցյալ կդառնա: Ինչպես Ջեֆրի Ջեյմսն է փաստում, շնորհիվ մշտական մեդիտացիայի՝ նրան քնելու համար ընդամենը 2,3 վայրկյան է պետք: 3. Քո մտքերն ավելի մաքուր ու հստակ  կդառնան և դու կկարողանաս տեսնել կյանքի իրական արժեքն ու նրանում տեղի ունեցող իրադարձությունները: Թարգմանությունը՝ BlogNews.am

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am