Վերջապես մի լավ լուր

Հայաստանն ու Իրանը կստեղծեն նոր միջազգային տրանսպորտային ուղի Երեկ, կարելի է ասել, բավական ուրախալի լուր է ստացվել վերջապես` կառավարության եւ Իրանի հետ անվերջ ձգվող, բայց այդպես էլ որևէ նշանակալի  Թեհրանում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ: «Ազատության» հետ զրույցում Բեգլարյանը նշեց, թե իրենց հաշվարկով այս ուղին ավելի էժան է լինելու, քան Ադրբեջանով և Թուրքիայով անցնող ուղիներն են․ «Իրանով անցնող բոլոր բեռները, որոնք գնալու են Եվրոպա կամ Ռուսաստան, փորձելու ենք մեքենայով ապրանքը բերել մինչև Երասխ, Երասխից գնացքներով Փոթի, արդեն Փոթիից նավով դուրս գանք Եվրոպա»: Ըստ նախարարի, Հայաստանի տարածքով այդ ուղու անցնելը ապահովելու համար այս տարի մեկնարկելու է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց ձորի հատվածների շինարարությունը: Ավտոմայրուղու այդ հատվածը Ագարակը կկապի Երասխ երկաթուղային կայարանին, որը երկաթուղային կապ ունի Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ․ «Մենք այս տարի մեծ ուժ ենք ներդնելու [Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու] Հարավի կողմը: Հարավից, եթե կարողանանք հասցնենք Քաջարան․․․ ամենադժվար մասը Ագարակից Քաջարան է: Մենք բավականին շատ այդտեղ ենք կարողանում ժամանակ և ճանապարհը ավելի արագացնենք, և Քաջարանից Սիսիան վաթսուն կիլոմետր շահում ենք: Մենք այս տարի, որ սկսենք աշխատանքները Ագարակից, իրանք կհասկանան, որ իրականում մեր այլընտրանքային ճանապարհն ավելի լավն է»: Նման տրանսպորտային միջանցքի կարևորությունը հատկապես ընդգծվել էր Հայաստանի ու Իրանի նախագահների օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Հասան Ռոհանին, մասնավորապես ասել էր․ «Պատժամիջոցներին հաջորդած ժամանակաշրջանը ճանապարհ է հարթում տնտեսական համագործակցության ընդլայնման համար, չպետք է ջանք խնայենք՝ կապելու Պարսից ծոցը Սև ծովին»: «Մենք պայմանավորվեցինք, որպեսզի երկու կանտեյներներ Բոմբեյից բերենք՝ Իրանով, Պարսից ծոցով, Հայաստանով հասցնենք Սև ծով և այնտեղից Եվրոպա՝ որևէ եվրոպական քաղաք, կոնկրետ ֆիքսենք գինը», - փոխանցեց Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ պայմանավորվել են նաև երկու մեքենա Հայաստանից Իրանի տարածքով ուղարկել Իրաք՝ ճշգրտելու տարանցման գինը, որպեսզի այդ ուղին ևս կարողանան գործարկել: Գագիկ Բեգլարյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր Թեհրանում, ուր հանդիպել էր երկրի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի և Կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզի հետ: Բեգլարյանն ասել է, որ իրանական կողմի հետ չորս հուշագիր է ստորագրել, որոնք վերաբերում են տրանսպորտի, կապի բնագավառներին․  «Մենք նրանց օգնելու ենք ինտերնետի ոլորտում, ուղիղ կապի ոլորտում»: Նախարարի խոսքով, իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի - Վայոց ձոր - Սևան տարբերակի փոխարեն՝ Մեղրի - Վայոց ձոր - Երասխ: Հաջորդ շաբաթ Երևան են ժամանելու իրանցի մասնագետները՝ ուսումնասիրելու նոր տարբերակը․  «Հնարավոր է, սա ավելի կարճ լինի և ավելի արագ կառուցելու լինի ապագայում: Իրանական կողմը շահագրգռվածություն ցուցաբերեց նոր երկաթգծի տեխնիկական ուսումնասիրության և վերջնական նախագծերի հարցում մասնակցություն ունենա և մեզ օգնի»: Այպիսով, հայ-իրանական հարաբերություններում կոնկրետ պայմանավորվածություն ձեռքբերվեց: Թե ինչ տնտեսական արդյունքներ կլինեն գործնականում, թե որքանով կենսունակ ու բարենպաստ կլինի այս տարբերակը` ֆինանսական տեսանկյունից, իհարկե, վաղ է ասել: Սակայն այն, որ Հայաստանին ու Իրանին արդեն իսկ հաջողվել է պայմանավորվածությունների գալ` արդեն իսկ հաջողություն: Իրանը բազմամիլիարդանոց պայմանագրեր է կնքում աշխարհի տարբեր երկրների հետ Իսկ Իրանի շուրջ գործընթացներն այս օրերին շատ արագ են զարգացում ապրում: Իրանի նախագահ Հասան Ռուհանին հույս է հայտնել, որ կվերականգնվեն ԱՄՆ-ի հետ լիարժեք հարաբերությունները, և հնարավոր կլինի ապագայում այնտեղ գտնվելը. «Իրանի ու ԱՄՆ-ի միջև առանց լարվածության հարաբերությունների կառուցումը կախված է Վաշինգտոնից և ոչ թե Թեհրանից։ Ամերիկյան որոշակի շրջանակներ պետք է հասկանան, որ ավարտվել է պատժամիջոցների ժամանակաշրջանը։ Պատժամիջոցները չեն լուծում որևէ խնդիր։ Իրանը պատրաստ է ամերիկյան ընկերությունների հետ հաստատել համատեղ արտադրություն և ներդրողներ ընդունել ԱՄՆ-ից։ Խոչընդոտները հարուցում է օվկիանոսից անդին գտնվող մյուս կողմը։ Ներկայումս թույլատրված է Ամերիկա իրանական գորգերի, պիստակների ու ավանդական մյուս ապրանքների արտահանումը։ Մենք էլ կարող ենք ամերիկացիներից գնել ինքնաթիռներ։ Կարելի է շատ բան անել»,- ասել է Իրանի նախագահը։ Իրանն ու ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը համաձայնագիր են ստորագրելու հում նավթի գնման վերաբերյալ։ Total-ի ղեկավար Պատրիկ Պույանեն հայտարարել է, որ պայմանագիրը կորպորացիային հնարավորություն կտա Իրանից գնել օրական 150.000-200.000 բարել նավթ։ Բացի այդ, Իրանն ու Ֆրանսիան հայտարարել են գործարար մի շարք համաձայնագրերի ու արտահանման պայմանագրերի մասին։ Դրանք, մասնավորապես առնչվում են Իրանին ավելի քան Airbus մարդատար օդանավ վաճառելուն, ինչպես նաև Թեհրանի ու Peugeot ավտոարտադրողի միջև բազմամյա համաձայնագրի շրջանակներում ավտոմեքենաների գործարանի վերազինմանը։ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի փարիզյան այցի արդյունքներով Ֆրանսիայի ու Իրանի միջև ստորագրված համաձայնագրերի ընդհանուր ծավալը հասնում է 15 միլիարդ եվրոյի։ Այդ մասին գործակալությանը հայտնել է ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը։ Հասան Ռուհանիի գլխավորած իրանական պատվիրակությունը պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանել է երեկ։ Ռուհանին Ֆրանսիա էր մեկնել Իտալիայից։ Նրա իտալական այցի ժամանակ կողմերը ստորագրել էին 17 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Ֆրանսիան և Իրանը երկու երկրների միջև հարաբերություններում նոր գլուխ են բացել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. «17 տարի Իրանի նախագահը Ֆրանսիա այց չի կատարել: Այսօր մենք մեր հարաբերություններում նոր գլուխ ենք բացել: Հույս ունեմ, մեր համագործակցությունը օգտակար կլինի բոլորին»,- ասել է նա: Օլանդը նաև հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երկօրյա այցի շրջանակներում կողմերը տարբեր ոլորտների վերաբերյալ 30 համաձայնագիր են ստորագրել: Իրանը նպատակադրվել է երկու տարի անց Եվրոպային հեղուկ գազ մատակարարել։ Այդ մասին հայտարարել է Իրանական ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Կամելին։ Նրա խոսքերով՝ Իրանը ներկայումս աշխատում է մի շարք տարբերակների վրա՝ մուտք գործելու համար հեղուկ գազ արտահանողների միջազգային ակումբ։ Դրանցից մեկն առնչվում է Պարսից ծոցի հատակով խողովակաշարով գազն Օման հասցնելուն, որտեղ կա հեղուկ գազի տերմինալ։ Մետաքսյա  Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am