Ես ճիշտ հայ եմ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան. տեսանյութ. CIVILNET
Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է պատրիարքի ընտրությունների անցկացման, Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած նամակի, իր դեմ հնչած մեղադրանքների և առհասարակ իր գործունեության մասին։ Հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին պատրիարքության եկեղեցական ընդհանուր համագումար-ժողովից մեկ օր առաջ առաջ՝ Պոլսում։ Հաշվի առնելով, որ 2008թ․ ծանր հիվանդության բերումով Մեսրոպ պատրիարքը չի զբաղվում պատրիարքության գործերով, ժողովը որոշել է դիմել Թուրքիայի պետական մարմիններին՝ պատրիարքի ընտրությունների անցկացման թուլտվություն ստանալու համար։
