Կճոյանը վաստակել է այդ իրավունքը

Մեր հանրային-քաղաքական դաշտի ակնառու դերակատարների ցանկում երբեք բացակա չեն եղել սքեմավորներ: Հոգևոր դասը մշտապես հիշեցրել է իր գոյության մասին, բայց բոլոր ժամանակներում եղել են այնպիսիները, որոնք գերազանցապես վնասել են հոգեւոր համայնքի հեղինակությանը: Այս իմաստով Կճոյան անունը այդ դասի մեր ժամանակների հավաքական կերպարն է:Բանակի տոնի առթիվ՝ Եռաբլուրում, այսօր հայ պաշտոնյաների լկտի ու անամոթ պահվածքն այնքան զզվելի չէր, որքան Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ հռչակված Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանինը: Մարդ, որն իր ողջ գործունեության ընթացքում չվաստակեց անգամ «սրբազան» կոչումը, նրան դիմում են «պարոն Կճոյան»-ով , որը հոգեւորականին անհարիր կյանքի ու վարքի պատճառով հայտնվել է լրագրողների թիրախում,տիրոջ քարոզած հանդուրժողականությունն ու զսպվածությունը երեսից քցած լրագրողների հետ  խոսում է ձեռ ու ոտով, քամահրանքով ու «ստախոս» հռչակում բոլոր նրանց, որոնք հարցնում են իր բիզնեսներից, Բենթլիից, օֆշորից ու այլ սկանդալներից: Նա հերքում է բոլորը, թքած ունի հանրային կարծիքի վրա, չգիտի էլ թե ինչ է այդ.«Դու հանրության ներկայացուցիչ չես» հոխորտում է լրագրողի վրա ու սպառնալից հայաքով ճեղքում ամբոխը: Իրականում Կճոյանը վաստակել է նման պահվածքի իրավունքը: Նորմալ երկրներում նա կհայտնվեր այնտեղ, որտեղ հիմա իր սանիկ Աշոտ Սուքիասյանն է՝ օֆշորի գործով, բայց նա պատասխան չի տալիս ոչ օրենքի ու ոչ էլ Աստծու առջեւ՝ շարունակելով մնալ իր «բարձունքում»: Մի որոշ շրջան Կճոյանը լռության ուխտ էր կապել, անհետացել հանրային հարթակներից, այդ լռության ուխտը նա ընդունեց այն պահից ի վեր, երբ նախկին վարչապետ, Կճոյանի հարազատ Տիգրան Սարգսյանը լքեց կառավարության ղեկավարի աթոռը: Կճոյանն այս փաստն ընդունեց իբրև անձնական ողբերգություն: Բայց եկավ Հովիկ Աբրահամյանը ու կարճ ժամանակում Կճոյանը կողմնորոշվեց ու նորից աշխարհը վերագտնելու, վերաարժեվորելու ժամանակներ ապրեց՝ չհեռանալով աշխարհիկ բարիքներից ու զեխություններից բոլոր ժամանակներում, ցանկացած միջոցներով օգտվելու իր ուղենիշից: Կճոյանն ասես ներքաշվել գողական կյանքի մեջ,  բացի օֆշորային սկանդալից, իր դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Եւ եթե իշխանության հղփանալուց ավելի արագ տեմպերով առաջ է ընկնում հոգեւոր դասը, ապա այս պարագայում բանակն է այն միակ կռվանը, որի շնորհիվ դեռ կանգուն է ու կա Հայաստան պետությունը, իսկ բանակի տոնին այսպիսինները պետք է անտես չքվեն հանրային հարթակներից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ բանակն ամեն օր հիանալի է հանձնում իր քննությունը: Իսկապես, բանակը ամեն օր հիանալի է հանձնում իր քննությունը, եւ դրա շնորհիվ է, որ Հայաստանը դեռ կա, որովհետեւ իշխող «էլիտան» ամեն օր «կտրվում» է իր քննությունից, պետական, ներքին ու արտաքին մարտահրավերների հանդեպ բիզնես մտածողության դոմինանտության պատճառով : Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am