Նախագահը Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին կհայտնի
ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին ԳՄ անդամների բարձրացրած հարցին։ Նախագահը դրական է արտահայտվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ այդ մասին տեսակետ կհայտնի օրերս։ ԳՄ-ում «Ժամանակի» աղբյուրները հայտնում են, սակայն, որ Սերժ Սարգսյանի խոսքից պարզ է դարձել, որ մեծ հաշվով իշխանությունը դեմ չի լինի Ծառուկյանի վերադարձին և խնդիրը կարելի է համարել լուծված։
