Ով տեր, մենք ծառա

Գեներալիտետ կոչվող խավը ամեն օր ապացուցում է թեւավոր դարձած այս խոսքի կենսունակությունը։ Այն պահից, երբ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը կցվեցին իշխանության վագոնին ու քարշ եկան մինչեւ օրենսդիր բարձրագույն մարմին, անցյալում թողեցին զինվորականի ազնիվ սկզբունքայնությունը, պարեցին այն պարի տակ, որն իշխանությունը նվագեց, դարձան ծառան բոլոր նրանց, ովքեր տեր դարձան այդ պահին: Պատերազմի դաժանություններով անցած ու հաղթական ուղի կերտած մարդիկ, որոնք պատերազմի դաշտում դարձել են հայրենիքի ու ժողովրդի նվիրյալ ծառաները, այսօր նույն ժողովրդի գլխին պատուհաս դարձած իշխանությունների մասն են դարձել: Քաղաքական դաշտում նրանք կռիվ չունեն հանուն ժողովրդի, նրանց կռիվն ընդդեմ է, իսկ հանունը իրենց այդ տիրույթում սեփական գոյությունը պահպանելու գերխնդիրն է: Ասենք, ով դառնում է ղեկավար, այս մարդիկ սազն առած նրա գովքն են անում, ինչպես արել են նրա նախոդին ով հեռացվել է՝ զիջելով տեղը նորին: Նրանց համար գլխավորը ոչ թե սկզբունքներն են, այլ շահերը: Սեյրան Սարոյանը, որի պարագայում աներկբա կարող են ասել՝ ով հարս, ինքը հարսնաքույր, օրինակ ինչ ազարտով գովերգում էր Հովիկ Աբրահամյանին, նույնկերպ վարվեց Կարեն Կարապետյանի դեպքում.«Կարեն Կարապետյանի կառավարությանը պիտի սատարենք, եկեք լավատես լինենք, ոչ թե հըլը չաշխատած մարդու վրա ցեխ շպրտենք», -ԱԺ-ում լրագրողների առջեւ միտինգ էր անում Սարոյանը ու պաշտպանում Կարապետյանին իշխանությանը հասցեագրած ծանր մեղադրանքների գնով: Ասում էր, որ Կարեն Կարապետյանը «էն մարդը չի», որ թույլ տա գողանան բյուջեից: «Ինքն իմ ընգերս ա, ես գիտեմ, ինքը թույլ չի տա: Նա էն մարդը չի, որ թողի մեկնումեկը գողություն անի կառավարությունից, կանի խայտառակ աշխարհով մեկ, հավատացեք ընձի, որ Կարենը հաստատ, 100 տոկոսով կանի խայտառակ, մի րոպեում, պուբլիչնի գիտե՞ս ինչ կանի էդ նախարարին»: Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը թույլ է տվել, որ բյուջեից գողանան, մինչդեռ Սեյրան Սարոյանը նույն եռանդով կուրծք էր ծեծում Հովիկ Արգամիչի համար ու Կարապետյանի նշանակման օրը լրագրողներին նախատում, թե «կերել» էիք Հովիկի կյանքը։ Ինչեւէ, Սարոյանը նույն խորամանկությամբ գովերգում է նաեւ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին, կուրծք ծեծում, թե նա ծառայել է բանակում։ Սարոյանն ասում է, որ նման բան ասողները չարաչար սխալվում են. «Վիգենը, երբ սովորելուց եկել է, եկել է նախարարի հետ. էն ժամանակ նախագահը նախարար էր: Մենք միշտ Վիգենին համարել ենք բանակի տղեն: Իսկ Վիգեն Սարգսյանը շատ լավ բանակը պատկերացնում է, յոթ տարի մեր նախարարի կողքին է եղել: Ամեն ինչում ինքը մասնակցել է: Ոնց չի ծառայել, հո, զինվոր եղեր ա, պասուդամոյկա չի եղեր»: Մանվել Գրիգորյան էլ գովաբանել է մեկ այլ թիմակցի՝ նախկին նախարար Սեյրան Օհանյանին,որի պաշտոնանկությանը զուգահեռ արտահոսք տարածվեց, որ բանակում կոռուպցիոն դրսեւորումները հասել են գագաթնակետին, ինչի հետեւանքն էլ ապրիլյան պատերազմում հայկական կողմի անդառնալի կորուստներն էին: Այս մարդկան համար ընդդիմությունը խարան է ու լսելով Օհանյանի ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու հարցը գեներալը անցել է հակագրոհի. Մ. Գրիգորյանի խոսքով՝ եթե Սեյրան Օհանյանը ցանկություն ունենար քաղաքականության մեջ լինել, «դեռ այն ժամանակ կմտներ քաղաքականություն»: Հարցին՝ իրեն ընդդիմության շարքում պատկերացնո՞ւմ է, թե՞ ոչ, նա այսպես պատասխանեց. «Ես չեմ հավատում, որ դու ընդդիմություն ես: Օհանյան Սեյրանը ոտի բութ մատից մինչև մազերի ծերը զինվորական է: Սահմանի վրա իր արյունը, իր միսը տվել է մեր ազգին, մեր պետությանը: Օհանյան Սեյրանը եթե ուզենար քաղաքականությամբ զբաղվել, 14-15 տարի դե յուրե իրավունք ուներ, որովհետև քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Դաժե նախարար էր, ֆորմեն հագից չէր հանում, սաղ օրը գնում էր առաջին գիծ», ասել է Մանվել Գրիգորյանը՝ այսպես էլ չպարզաբանելով, որ եթե Սեյրան Օհանյանն այդքան նվիրված է, ապա ինչու գեներալիտետը թույլ տվեց նրա պաշտոնանկությունը: Թե իրենք քաղաքականության ոչ թե շոգեքարշերն են ինչպես պատերազմի դաշտում, այլ վագոնները, որոնք քարշ են գալիս, որտեղ իրենց տանում են:   Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am