Սուրիկ Խաչատրյանը պայթեցրեց փուչիկը

Սկանդալային Սուրիկ Խաչատրյանը չնայած շաբաթներ առաջ պաշտոնանկ է արվել Սյունիքի մարզպետի պաշտոնից, այնուամենայնիվ ավետել է, որ ինքը հավերժ է։ «Ես առողջական խնդիրներ ունեմ, դրա համար եմ հրաժարական տվել»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սուրիկ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ իրեն որեւէ մեկը պաշտոնանկ չի արել: «Ընտրությունն ինքս եմ կազմակերպելու, այդպիսի խնդիր չկա, ինքս հանրապետական եմ, որեւէ մեկից նեղացվածություն չունեմ, ժամանակը կգա, ես ինքս կսկսեմ ընտրությունները կազմակեպել»: Նա շարունակելու է մնալ Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարը: Այսպիսով՝ Սուրիկ Խաչատրյանը եկել է ասելու, որ մի հավատացեք Սերժ Սարգսյանի խոստումներին, թե բարեփոխումների գործընթաց է սկսել։ Ամիսուկես առաջ, երբ պաշտոնանկ արվեց Հովիկ Աբրահամյանը ու վարչապետի պաշտոնը շնորհվեց Կարեն Կարապետյանին, Սերժ Սարգսյանը հայտարարեց բարեփոխումների մասին։ Երկրի ղեկավարի խոսքը ինչ-որ պահի արժանահավատ թվաց, երբ կադրային փոփոխությունների ալիքը հասավ նրա ամենասիրելիների ու անփոխարինելի թվացող պաշտոնյաներին, որոնց շարքում նաեւ Սուրիկ Խաչատրյանն էր։ Հակառակ Սուրիկ Խաչատրյանի համոզմունքի, ով պաշտոնանկությունից մեկ շաբաթ առաջ վստահեցրել էր լրագրողներին, որ շարունակելու է աշխատանքը, նա հեռացավ իր պաշտոնից, որտեղ վերադարձել էր աղմկահարույց գորիսյան միջադեպից հետո։ Նրա պաշտոնանկությունը հասարակական-քաղաքական շրջանակներում հույսեր էր արթնացրել, որ այնուամենայնիվ փոփոխությունների մասին հերթական խոստումները սին չեն։ Բայց, ահա, շաբաթներ անց  Խաչատրյանը հայտնվեց ու պայթեցրեց փուչիկը, որը հանրությանն էր ներկայացվում Սերժ Սարգսյանի ու նրա թիմի կողից։ Կառավարության հիմնահատակ փոփոխությունից հետո բոլորը միաբերան պնդում են, որ ՀՀԿ-ն որակական փոփոխության է ենթարկվում եւ ապագան չի լինելու մականունավորներինը։ Իսկ ինչ է ասում Սուրիկ Խաչատրյանը, նա ասում է, որ վերադառնալու է, դա էլ քիչ է պնդում է, որ ինքն է կազմակերպելու ընտրությունները։ Իսկ դա նշանակում է, որ ընտրություններն անցնելու են հին ու բարի մեթոդներով՝ հօդս ցնդեցնելու բարեփոխվելու խոստումները։ Չնայած հանուն արդարության կոնկրետ կադրային այս փոփոխությունը լավագույններից չէր, առավել եւս չի կարելի դա բարեփոխման անվան տակ ներկայացնել։ Սյունիքի նոր մարզպետը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Վահե Հակոբյանն է, ոչ պակաս աղմկահարույց անհատականություն, ինչպիսին Լիսկան է։ Նրան ընկերական շրջապատում «Վոգ» են ասում: Վահե Հակոբյանը 2014 թվականի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն էր, իսկ 2016թ. օգոստոսի 15-ից նշանակվել է նույն ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ: Այս ընթացքում կոմբինատի գործերը «պրավալ» են գնացել: Իշխանական որոշ շրջանակներ վստահ են, որ նա չի կարողանալու արդարացնել հույսերը ընտրությունների մասով: Մենք մի առիթով գրել ենք, որ Սյունիքում կատակում են՝ սյունեցիները Խաչատրյանից  փրկվեցին, կոմբինատը՝ Հակոբյանից:     Անի Սահակյան

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am