«Խոստում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը YouTube-ում ունեցել է ավելի քան 1,6 մլն դիտում
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը Facebook սոցիալական ցանցում ունեցել է ավելի քան 1 մլն դիտում, իսկ YouTube-ում` դիտումների թիվն անցել է մեկ մլն 600 հազարը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը` նշելով, որ ֆիլմի թրեյլերը, որը նկարահանել է Survival Pictures ընկերությունը, սոցցանցերում տարածում է գտնում #ThePromise հեշթեգի ներքո: