«Ծիծաղով».Կարո Եղնուկյան
Ինչպես կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Սասնա ծռերի» նպատակը Ժիրայր Սեֆիլյանին բռնապետ կարգելն էր հարցին , Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարո Եղնուկյանը պատասխանեց.«Ծիծաղով»: «Մի անձնավորություն, որն արդեն բազմաթիվ անգամ խախտում է անմեղության կանխավարկածը, Շանթ Հարությունյանի դեպքում խախտեց, հիմա էլ շարունակում է:Իմ դեպքում անմեղության կանխավարկածը խախտեց՝ ասելով, որ ես Ազգային անվտանգության սպառնալիք եմ»,հավելեց նա:
