Հին Երևանը վերացվում է արդեն ուղղակի պայթեցման միջոցով, ինչպես ահաբեկիչներն են անում. Մարկ Գրիգորյան

Հին Երևանի վերացման գործընթացը երեկվանից նոր կերպ ու միտում է ստացել. հիմա հին շենքերը ոչ թե քանդում ու համարակալում են, այլ ուղղակի պայթեցնում են: Սա հեռուստամեկնաբան Մարկ Գրիգորյանի արձագանքն է Երևանի ամենահին տպարանի շենքի պայթեցմանը: Ֆեյսբուքյան իր էջում լրագրողն անդրադառնալով շենքի քանդմանը՝ գրում է. «Երևանում պայթեցրել են 90 տարի առաջ կառուցած շենք: Սա, համաձայն պաշտոնական վարկածի, ահաբեկիչների ձեռքի գործը չէ, այլ՝ սեփականատիրոջ, թեպետ ահաբեկիչների մասով իրականությանը շատ ավելի մոտ է թվում: Մինչ այս հին շենքերը չէին պայթեցվում, դրանք համարակալվում էին, ինչ-որ տեղ տեղափոխվում: Ինչն ինչ-որ աղոտ հույս էր թողնում, որ դրանք երբևէ կվերականգնվեն: Մինչդեռ, արդեն երեկվանից հին Երևանի վերջին բեկորների ոչնչացումը նոր «ազդակ» է ստացել. այն ուղղակի պայթեցնում են»: Մարկ Գրիգորյանի եզրահանգումը` նախկինում սեփականատերերն ու իշխանությունները պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը թաքուն-գիշերով, գողի պես հավաքում-տանում էին, հիմա` պայթեցնում են՝ ինչպես ահաբեկիչները: Տարբեր գերատեսչությունների արձագանքից Մարկ Գրիգորյանը տպավորություն է ստացել, որ փորձում են ջրից չոր դուրս գալ, պատասխանատվության բեռն այլոց վրա գցել: Այսինքն` քաղաքապետարանը մատնացույց է անում Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ԱԻՆ-ը` ինչ-որ մեկին, Քաղաքաշինության կոմիտեից ասում են, որ չեն իմացել և այսպես շարունակ: Արդյունքում, ըստ Մարկ Գրիգորյանի, պարզվում է, որ քաղաքն անտեր է: «Ես դեռ այս մասին մանրամասն կգրեմ, բայց ցավում եմ քաղաքի համար: Նաև ցավալի է, որ սա նորանշանակ վարչապետի վարչապետության օրոք առաջին աղմկալի դեպքն է: Այն դեպքում, երբ նրա նշանակումը շատ ջերմ ու դրական ընդունվեց, և Կարեն Կարապետյանի մուտքը գնահատվեց որպես փոփոխությունների, նոր մոտեցումների նորոգման հույս»,- գրում է Մարկ Գրիգորյանը և ավելացնում. «Եվ ահա՝ նոր «մոտեցում»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am