Գագիկ Ծառուկյանի նյարդերը լարված էին

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Վազգեն Սարգսյանի մտերիմները լռելով` արջի ծառայություն մատուցեցին – Երեկ հոկտեմբերի 27-ն էր: Այդ ոճրագործությունից 17 տարի է անցել: Երեկ կրկին հնչեցին արարողակարգային ելույթներ, ափսոսանքի խոսքեր: Որպես ազատամարտիկ, լրագրող՝ Դուք ի՞նչ կասեք: – Վախենամ` խոսքս ցավոտ հնչի: Հրանտ Մաթեւոսյանը մոր շուրթերով որդու հետ զրուցում էր, ասում էր` հիշողություն չունես, տղաս, հիշողություն… Այ, էն ծառի տակ կապած կովն ու դու նույնն եք: Երեկ այդտեղ` այդ նույն ծառի տակ, իր աչքի առջեւ հորթին մորթեցին, այսօր նույն տեղում արածում է, կարծես ոչինչ չի եղել… Ոմանք այ էդպես` 17 տարի է՝ գնում ու գալիս են: Իսկ մենք ստացանք այն, ինչին արժանի էինք: Հոկտեմբերի 27-ը չէր լինի, եթե մենք էլ մեր ես-ը չկորցնեինք: Երբ Վազգեն Սարգսյանը հրահանգում էր, որ պետք է ամեն ինչ անել, որ ընտրվի Ռոբերտ Քոչարյանը, մենք, իսկ Վազգենի մերձավոր ընկերները՝ առավել եւս, ըստ արժանվույն չկարողացանք ընդդիմանալ, լռեցինք: Չընդդիմացանք նաեւ 96-ի ընտրություններին, երբ Վազգենը բացեիբաց հայտարարեց, թե՝ ով ուզում է ընտրվի, միեւնույն է՝ նախագահը Լեւոնն է լինելու: Չընդդիմացանք, երբ առաջին ընտրակեղծիքները եղան: Վազգենի մտերիմները լռելով՝ արջի ծառայություն մատուցեցին, քանզի մորթապաշտ էին, իսկ թշնամին քնած չէր: Հունանյաններին վաղուց էին գտել, ու մենք ունեցանք Հոկտեմբերի 27: Հետո բոլոր նրանք, ովքեր կարող էին բարձրաձայնել այս երեւույթի դեմ, դարձյալ լռեցին` անունը դնելով «հանուն երկրի ու պետության»: Արդյունքում ոչնչացված երկրապահ ունեցանք, «ատկատ» անող գեներալներ, ովքեր մինչ օրս էլ երդվում են Վազգենի անունով ու շարունակում ապազգային գործունեությունը բանակի շարքերում: Սահմանին կանգնած մեր զինվորների` տարիներ շարունակվող սպանդն անգամ նրանց մտքին ու սրտին չհասավ: Մինչեւ ապրիլյան օրերը, որ էլի նրանց սրտներին չհասավ: Ժողովուրդը, հասարակությունը կանգնեց բանակի ու զինվորի կողքին: Քանի դեռ Հոկտեմբերի 27-ի մութ էջերը չեն բացվել, մենք դոփելու ենք տեղում: Ոչ թե որ զոհվածները հրեշտակներ էին, այլ համարձակություն պետք է ունենանք անկողմնակալ գնահատելու, որ սկսենք մաքուր էջից, իսկ առայժմ հարգանքի ստապտույտը շարունակվում է, ցավոք սրտի: – Այս օրերին կառավարությունում իրականացվող փոփոխությունները Ձեզ գոհացնո՞ւմ են: Քայլ առաջ համարո՞ւմ եք պաշտպանության ոլորտի պատասխանատուների փոփոխությունները: – Փոփոխությունների վերաբերյալ, իհարկե, տարբեր գնահատականներ են հնչում: Ես Վիգեն Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, սակայն, օրինակ, ինձ համար անհասկանալի է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի աղմկահարույց քննադատություններն ու հայտարարությունները: Կյանքը ցույց տվեց, որ ամեն պսպղուն բան չէ, որ ոսկի է: Ընդհանուր քննադատությունն, իհարկե, հասկանալի է, ընդունելի, բայց մի անգամ չտեսա, որ հարգելի Արամ Սարգսյանը քննադատեր ամեն քաղաքում, պատեհ ու անպատեհ առիթներով Վազգեն Սարգսյանի արձանները դնողներին, չլսեցի, որ բարձրաձայներ, թե` արձան տեղադրելով եղբորս հիշատակը չեք հարգում, որ այսօր Հայաստանում Մաշտոցը այնքան արձան չունի, որքան Վազգեն Սարգսյանը, որ դա ճիշտ չէ, որ Մխիթար Սպարապետի գերեզմանաքարը մամռակալել ու ոտքի կոխան է դարձել, որ եթե ուզում եք Վազգենի հիշատակը պահել, ապա բանակը մի պղծեք, որ տասնյակ հազար դոլարներ արձանների վրա ծախսելու փոխարեն՝ հայոց բանակի զոհված զինվորների ընտանիքներին հաց ու ջուր տվեք, որ արժանապատիվ ապրեն, որ զոհված զինվորի ու սպայի ընտանիքը 50-70 հազար դրամ թոշակ է ստանում, իսկ դատախազների թոշակը սկսվում է 400 հազարից: Մի խոսքով՝ ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ հանգուցյալների հիշատակը օգտագործվում է երկրի քաղաքական էլիտայի կողմից սեփական հարցերը լուծելու համար: – Այս օրերին դեպքերը շատ արագ են զարգանում. բոլորը խոսում են բարեփոխումներից, բոլորը բոլորին քննադատում են, հավատում են կամ չեն վստահում, Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում: – Այն, ինչ ի պետս երկրի է, ողջունելի է, այն, ինչ հանուն սեփական վերարտադրության է արվում, ուրեմն անիմաստ է ու հանցածին: – Իսկ քաղաքական վերադասավորումների մասին ի՞նչ կասեք: – Քաղաքական վերադասավորումներ ասելով այսօր կարծես թե բոլորը հասկանում են Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն: Ծառուկյանի հարցազրույցը տեսա: Բոլոր դեպքերում մի բան ակնհայտ էր` վերջինիս նյարդերը լարված էին: Իսկ ընդհանրապես՝ բոլորին էլ պարզ է, որ ցանկացած վերադասավորում տեղի է ունենում եւ ունենալու Սերժ Սարգսյանի հրահանգով: Թե հակառակն ապացուցեն` միայն ուրախ կլինեմ: Մնացածը` ինչպես գիտեք, յուրաքանչյուրն իր տեղում ու իր ոճով: Օրինակ՝ Շարմազանովը հայտարարեց, որ եկել է սիրելու ու ներելու ժամանակը: Վստահ եմ` հայ ժողովուրդը կանսա Շարմազանովի կոչին, երբ ժամանակը գա՝ կսիրի եւ կների իրեն հարստահարողներին: «Առավոտ»

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am