WikiLeaks. Քոչարյանը վերահսկել է Հոկտեմբերի 27-ի դատավարությունը

«Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերից մեկը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը, ով պատմում է Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ հոկտեմբերի 27-ի մասին: Փաստաթղթում ամփոփված են նաև տեղական ընդդիմության գնահատականներն իշխանությունների անցկացրած ամբողջ դատական գործընթացի շուրջ: Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար: Դեսպան Օրդուեյը, խոսելով 2003թ. դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի մասին, պատմել է, որ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց հայկական արդարադատության ամենածանր վճիռը: Ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացրած ոճրագործության համար, որի արդյունքում սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը և 6 այլ քաղաքական գործիչներ: «Իրականացրած հանցագործության ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, մյուս կարկառուն մասնակիցները՝ նրա եղբայր Կարենը, քեռին ու ևս 3 հոգի»,-նշել է դեսպանը: Դատաքննության գործին անդրադառնալով՝ Օրդուեյն արձանագրում է, որ հայ հանրության մեջ տարածված են դավադրության մասին տեսակետներ: Հակակշռելով այս հանգամանքը՝ դեսպանը պատմում է. «Նաիրի Հունանյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, ըստ որոնց՝ ինքը միայնակ է ղեկավարել հանցագործությունը՝ նպատակ ունենալով այդպիսով արմատախիլ անել կառավարության մեջ եղած կոռուպցիան: Բայց ահա հայերի գերակշիռ մասը հավատացած է, որ նման լայն դավադրությունը կազմակերպվել է հաջողությամբ ոչնչացնելու համար Սարգսյան-Դեմիրճյան իշխանական ուժեղ կենտրոնը: Չնայած որևէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»: Դիվանագետը Պետդեպին ուղղված զեկուցագրում մեջբերում է այն ժամանակ ընդդիմության առաջնորդ, «Արդարություն» դաշինքի ղեկավար և նույն ոճրագործության զոհ Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանի հրապարակային հայտարարությունները, թե «դատաքննությունն ի սկզբանե վերահսկվել է, և դատարանն ուղղակի հրահանգ է կատարել. իշխանություններն ամեն ինչ արել են ծածկելու համար ոճրագործությունը»: Այս ամենով հանդերձ, Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որևէ ապացույց երբևէ չի տեսել: Հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ոճրագործությունից քիչ անց հայտարարեց, թե իբր գործն «ուչաստկովիի մակարդակի» է: Նշենք, որ նրա անմիջական շրջապատի ներկայացուցիչ, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի անունը հնչեցրեց հենց «ռոմանտիկների» ղեկավար Նաիրի Հունանյանն իր նախաքննական ցուցմունքներում: Նրա մասով վարույթը կարճելը, ի դեպ, այն ժամանակվա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պնդմամբ, իրականացվել է օրենքի խախտմամբ: Շարունակելով քննարկել հնչեցված դատավճռի հանդեպ հանրության վերաբերմունքը՝ դեսպանը մատնանշում է մեկ այլ վիճահարույց հանգամանք. «Մեղադրյալներից ոչ ոք մահապատժի չենթարկվեց: Հասարակության մեծ մասը հավատացած էր, որ ԱԺ-ում իրականացրած ոճրագործության կատարողները պետք է մահապատժի ենթարկվեին»: Օրդուեյի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդում իր անդամությունը վերջնականորեն հաստատելու նպատակով ՀՀ ԱԺ-ն ամբողջապես չեղյալ հայտարարեց մահապատիժը` դատավճռի հրապարակումից կարճ ժամանակ առաջ՝ սեպտեմբեր ամսին. «Ս. Դեմիրճյանն ու մյուս ընդդիմադիրները վիճարկում են, որ մահապատժի վերացումը վավեր է միայն խաղաղ ժամանակահատվածում, մինչդեռ հանցանքի իրականացումն ինքնին պատերազմական ակտ է եղել, ուստի մեղադրյալները լիովին համապատասխանում են մահապատժի իրագործման պայմաններին»:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am