Ինչո՞ւ զիջեց Սերժ Սարգսյանը

Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ևս մեկ տարածաշրջանային այց: Նրանք ամփոփեցին իրենց այցը` համատեղ հայտարարությամբ, որում նշել են, որ իրենց` հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի նպատակն էր քննարկել իրավիճակը ապրիլյան աննախադեպ բռնությունից հետո և հստակեցնել դիրքորոշումները բանակցային գործընթացի վերաբերյալ: Այցի արդյունքներով միջնորդների հրապարակած հայտարարությունում ասվում է, որ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների, Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի և «Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանությունների» հետ, համանախագահները հաղորդել են, որ հանդիպումների ընթացքում կողմերը հաստատել են՝ տեղում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է մնում: Միջնորդներն այսպիսով ընդգծել են, որ հրադադարը հարգելը շարունակվող բանակցությունների հիմնաքարն է, և շեշտել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացման կարևորությունը: «Համանախագահները քննարկել են նաև, ըստ էության, բանակցությունները դեպի երկարատև խաղաղություն առաջ մղելու ներկայիս աշխատանքային առաջարկությունները: Նախագահներից յուրաքանչյուրը իր տեսակետներն արտահայտեց, թե ինչպես առաջ մղել կարգավորման գործընթացը: Նախագահները նաև վերահաստատեցին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը», - հաղորդում են միջնորդները՝ հավելելով, որ «օպերացիոն մանրամասների քննարկումը դեռ շարունակվում է»: Համանախագահները հայտնում են, որ նախատեսում են հանդիպել արտգործնախարարներին, այդ թվում՝ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի հանդիպման շրջանակում, քննարկելու հնարավորինս շուտ նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը. «Ամենաբարձր մակարդակով նման երկխոսությունը անհրաժեշտ է կարգավորման ուղղությամբ առաջ ընթանալու համար»: Դեռ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մամլո ասուլիսում հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ: «Ես անձամբ եմ զրուցել նախագահ Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին», - ասել է Ուորլիքը և հավելել. «Մենք կքննարկենք նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հարցը»: Փաստացի, այսօրվա դրությամբ, դեռևս համանախագահներին չի հաջողվել հստակեցնել նախագահների հանդիպման ժամկետները: Առայժմ հայտնի է, որ դեկտեմբերին կհանդիպեն արտգործնախարարները, և թերևս, հենց այդ հանդիպմանն էլ պարզ կդառնա, թե երբ կկազմակերպվի Սարգսյան-Ալիև հանդիպում: Այս պահին, համանախագահները հստակ արձանագրում են հրադադարը հարգելը և շեշտում են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացման կարևորությունը: Սակայն ուշագրավ է, որ համանախագահների հայտարարության մեջ նշվեց, որ նախագահները վերահաստատեցին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Այսինքն, ստացվում է, որ հետաքննության մեխանիզմների կիրառման առաջարկն, այլևս չի՞ գերակայում: Իսկ այս առաջարկը, հայտնի է, որ պաշտոնական Բաքուն է հետևողականորեն մերժում: Ուրեմն, ի՞նչ... Հնարավոր չի՞ Ալիևից պահանջել կատարել ներկայացված պահանջները... Պաշտոնական Երևանը պետք է հետևողական լինի, և ոչ մի դեպքում չզիջի սահմանային միջադեպերի ուսումնասիրության ու հետաքննության մեխանիզմների կիրառման հարցում: Որովհետև դա կնշանակի քարտ-բլանշ տալ Ալիևին` կրկին դիմել ագրեսիայի, ապրիլյան քառօրյայի կրկնության: Հայկական կողմը նման զիջում թույլ չպետք է տա: ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը ևս կարևոր է, բայց իրականում, ոչինչ է` ի համեմատություն սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման: Վերջինը էապես կնպաստի սահմանային լարվածության ու թեժացմանը, ասել է թե` Ալիևի կողմից սանձարձակ գործունեությունը շփման գծում նշանակալի կերպով կնվազի: Այնպես որ, հայկական դիվանագիտությունն այս հարցում հնարավորինս պետք է հաստատակամ լինի ու անզիջում: Թամար Բագրատունի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am