«Ահաբեկչությունների շարքը Հայաստանում շարունակվում է». Ռուզաննա Խաչատրյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում է արել: Ռուզաննա Խաչատրյանը մասնավորապես գրել է. «Ահաբեկչությունների շարքը Հայաստանում շարունակվում է Քաղաքակիրթ աշխարհը բազմիցս է ցնցվել ահաբեկչական զարհուրելի ակտերից: 20-րդ դարի թերևս ամենաքստմնելի ահաբեկչություններից անմասն չի մնացել հայ ժողովուրդը, ինչի ապացույցն է 1999 թ. հոկտեմբերի 27-ին մեր պետականության դեմ կազմակերպված ոճրագործությունը: Ընտանյոք հանդերձ խոնարհվում և խնկարկում ենք զոհվածների պայծառ հիշատակը: 21-րդ դարում ահաբեկչությունների ձևերին ավելացել է ևս մեկը՝ տեղեկատվականը, որը իր բնույթով, դաժանությամբ չի զիջում մյուս ոճրագործություններին: 2015 թ. մայիսին «Հայկական ժամ» կայքի լրագրող հանցագործներ Աննա Գևորգյանը, Ագապի Հայկազունին, Հերմինե Մանուկյանը փորձեցին իրականացնել տեղեկատվական ահաբեկչություն՝ թիրախավորելով պետության անվտանգության երաշխավոր բանակը, նրա ղեկավարությանը, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի Ազգային հերոս Սեյրան Օհանյանին և նրա ընտանիքը: Այսօր նրանք նստած են մեղադրյալի աթոռին. նրանց սպառնում է 5-8 տարի ազատազրկում: Հանցագործների ցուցմունքները վկայում են, որ իրենք անձամբ երբևէ չեն ճանաչել ո՛չ Սեյրան Օհանյանին, ո՛չ էլ նրա ընտանիքը՝ այսպիսով հաստատելով այն վարկածը, որ իրենք որևէ անձնական շարժառիթ չունեին: Հանցագործ ընտանիքը (հոդվածների հեղինակ Ագապի Հայկազունին, աղջիկը՝ կայքի տնօրեն Աննա Գևորգյանը, քույրը՝ Հերմինե Մանուկյանը), որ զբաղվում է մարզերում տարբեր պաշտոնյաներից շորթումներ կատարելով, անկասկած ուղղորդվել է ինչ-որ ուժերի կողմից: Լրատվական ահաբեկիչների դատական վարույթը շարունակվում է: Հաջորդ նիստը նշանակված է 08.11.2016 թ. ժամը 14:30-ին Արաբկիր վարչական շրջանի դատարանում: Հ.Գ. Իսկ հասարակությանը շարունակում է հուզել գլխավոր հարցը. -Ո՞վ է կանգնած ահաբեկչության ետևում…»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am