APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում.
«Մենք անհամբերությամբ ենք սպասում, որ Համբուրգում տեղի ունենա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ շարունակելու համար հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ բանակցությունները։
Մենք մշտական շփումների մեջ ենք նախագահների ու նախարարների հետ, պատրաստ ենք հանդիպումն անցկացնել յուրաքանչյուր պահի»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի արդյունքներով տարածած հայտարարությունում ընդգծել են Համբուրգում արտգործնախարարների հետ իրենց հանդիպման հնարավորությունը։
ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը Համբուրգում անցկացվելու է դեկտեմբերի 8-9-ին։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը