Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կասկածի տակ է առել Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու հարցում արեւմտյան երկրների կոալիցիայի մտադրությունների անկեղծությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այդ պետություններն իրենց բոլոր հարցերը դիտարկում են սեփական շահերի պրիզմայով եւ չեն մտածում ինչպես Սիրիայում, այնպես Էլ Իրաքում ահաբեկչությունն արմատախիլ անելու մասին»,- Խամենեիի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:
«ԱՄՆ-ը եւ արեւմտյան մի շարք երկրներ պահանջում են փոխել Սիրիայի կառավարությունը, մինչդեռ պատերազմն ավարտվելու համար անհրաժեշտ է բացահայտել այն սանձազերծողներին եւ հակամարտությանը նպաստող գործոնները»,- հոկտեմբերի 26-ին հայտարարել է Իրանի առաջնորդը Ֆինլանդիայի նախագահի հետ կայացած հանդիպմանը:
Խամենեին նաեւ հայտարարել է, որ Սիրիայի հարցում Իրանի բռնած դիրքը խելամիտ է եւ հիմնված Սիրիայի ժողովրդի ու օրինական կառավարության աջակցման սկզբունքի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից