Ռուսները բացեցին «Մեղրիի փոխանակման» պլանը

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը պատրաստ էր գնալ տարածքային զիջումների, ղարաբաղյան բանակցային գործընթացից նման աղմկահարույց բացահայտում է արել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, որը 2000-2004թթ. եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը: Տրուբնիկովը պնդել է, թե քիուեսթյան հայտնի հանդիպումից առաջ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի առաջնորդները շատ մոտ են եղել խնդրի կարգավորմանը. «Ես չորս տարի մասնակցել եմ Մինսկի խմբի աշխատանքներին, այն փորձում էր կարգավորել Ղարաբաղի ու Մերձդնեստրի խնդիրները: Դա ամենևին էլ հեշտ չէր, սակայն Ղարաբաղի մասով ես շատ դրական վիճակում էի: Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը շատ ճիշտ էին ամեն ինչ ընդունում»: Ռուսաստանցի նախկին համանախագահը մանրամասնել է, որ ԼՂ հակամարտության կողմերը շուրջ 15 տարի առաջ մշակել են կարգավորման մի տարբերակ, որը, սակայն, տապալվել է Ալիևի շրջապատի դիմակայության պատճառով. «2000թ. ապրիլին մենք հանդիպեցինք Քի Ուեսթում՝ Ֆլորիդայում: Գտել էինք մի բանաձև, Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր էր ապահովել միջանցք Ադրբեջանից դեպի հարավ, Հայաստանից՝ Ստեփանակերտ: Սակայն Հեյդար Ալիևը սկզբում որևէ մեկի հետ չէր կիսվում, հետո, երբ մերձավոր գործընկերներին պատմեց, նրանք ընդվզեցին, թե «այդ ինչպե՞ս կարող ենք մենք մեր տարածքներից հողեր հանձնել»: Տրուբնիկովը նաև նշել է, որ, ըստ այդ ծրագրի, խաղաղության հասնելուց հետո նախատեսվում էր ԱՊՀ խաղաղապահների մուտքը հակամարտության գոտի, նրանք բոլորը պետք է յուրային լինեին, ասել է Մինսկի խմբի նախկին համանախագահը: Այս նույն տարիները վերհիշելիս Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր հոդվածներից մեկում գրել էր․ «Հայր Ալիևի մոտ լուրջ ցանկություն կար որդուն ձերբազատելու ղարաբաղյան խնդրից և հանձնելու նրան մի երկիր, որը զերծ կլիներ հնարավոր պատերազմի վտանգից: Նման ամբողջական լուծում Ալիևը տեսնում էր Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին զիջելու դիմաց՝ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ անխափան կապ ստեղծելու միջոցով: Քի Ուեսթում իր համաձայնությունը սրան տալուց հետո, վերադառնալով Բաքու, նախագահ Ալիևը հետ կանգնեց դրանից: Գործընթացը մտավ փակուղի», - պատմել էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այսպիսով, Վյաչեսլավ Տրուբնիկովի սենսացիոն բացահայտմամբ ևս մեկ ապացույց է ի հայտ գալիս: Բոլորն են հիշում 2001թ.ապրիլին` ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հովանավորությամբ Քի Ուեսթում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը, տարածված լուսանկարները, թե ինչպես էին Քոչարյանն ու Ալիևը` համանախագահների և ԱՄՆ պետքարտուղարի հետ քարտեզի շուրջ քննարկումներ անցկացնում: Ըստ էության, Տրուբնիկովը բացահայտել է Մեղրիի փոխանակման բանաձևը, երբ ասում է, որ գտնվել էր մի բանաձև, Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր էր ապահովել միջանցք Ադրբեջանից դեպի հարավ, Հայաստանից՝ Ստեփանակերտ: Քի Վեսթը` դա Մեղրիի չարաբաստիկ տարբերակի բանակցային փուլն էր: 1999թ. Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը քննարկում էին մի տարբերակ, որով Ղարաբաղն ու Հայաստանը պետք է կապ ստանային, իսկ Մեղրին էլ` Ադրբեջանի հետ: Փաստացի, Ռ. Քոչարյանը հետ կանգնեց Մեղրին փոխանակելու մտքից, ապա` միջանցքի գաղափարից այն պատճառով, որ Հեյդար Ալիևը չի կարողացել իր շրջապատին համոզել տարածքային որոշ զիջումների գնալու հարցում: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար և ԵԱՀԿ Մինսկի խմբում նախկին համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը փաստորեն բացահայտել է և մենք անգամ ևս ի ցույց է դրել Ռոբերտ Քոչարյանի դիվանագիտության ամենամեծ խայտառակությունը` Ադրբեջանի հետ բանակցություններում Մեղրին որպես բանակցությունների առարկա դարձնելը: Թամար Բագրատունի

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am