Անհայտ կորած զինվորի մոր գործով դատարանը պարզաբանումներ կստանա ՀՀ Զինվորական կոմիսարիատից

2016 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, շարունակվեց «Սվետլանա Սարգսյանը՝ ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի և ՀՀ Պաշտպանության նախարարության» գործի քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ նախնական դատական նիստին դատարանը պարտավորեցրեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցչին որոշակի պարզաբանումներ ներկայացնել, որի հիմքով էլ դատական նիստը հետաձգվեց: Դատական նիստին մասնակցում էին հայցվոր Ս. Սարգսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանը, ինչպես նաև գործով որպես երրորդ անձ ներգրավված ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչ Նառա Բաղդասարյանը: Պատասխանող ՀՀ Զինվորական կոմիսարիատը չէր ապահովվել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ուստի՝ դատարանը որոշեց դատական նիստը շարունակել պատշաճ ծանուցված կողմի բացակայությամբ: Դատարանի ճշտող հարցին հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց, որ ստացել է պատասխանողի առարկությունը և դրա վերաբերյալ գրավոր դիրքորոշում է ներկայացրել դատարանին: Այնուհետև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մ. Սանթրոսյանը, ի պատասխան դատարանի հարցին, հայտնեց, որ հայցվորի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ Զինվորական կոմիսարիատ արված հարցումն անպատասխան է մնացել, իսկ դրա վերաբերյալ հայցվորի վարչական բողոքում առկա տեղեկատվությունը հիմնված է եղել ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով սահմմանված դրույթների վրա: Դատարանը փորձեց պարզել, թե ըստ օրենքի՝ որ մարմնի կողմից պետք է կատարվի դադարեցված կենսաթոշակի վճարման վերականգնումը, ինչին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչը պատասխանեց, որ 2015 թ. հունվարի 1-ից պարգևավճարի վճարումը կենսաթոշակ նշանակած մարմնի կողմից ուղարկված կենսաթոշակի գործի հիման վրա կատարվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ծառայության կողմից վարչական ակտի ընդունմամբ: Միաժամանակ նշեց, որ կենսաթոշակային գործի ուսումնասիրության արդյունքում Ծառայությունը կարող է վերանայել պարգևավճարի նշանակման հարցը: Դատարանը, համարելով, որ հայցի տեսակը հստակեցնելու համար անհրաժեշտ է պարզաբանումներ ստանալ ՀՀ Զինվորական կոմիսարիատից, որոշեց հետաձգել դատական նիստը և նշանակել այն 2016 թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am