Օրակարգում Սիրիայի հարցն է
Թուրքիայի և ԱՄՆ նախագահները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բարաք Օբաման, հեռախոսային բանակցությունների ժամանակ քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը՝ քննարկելով «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել ահաբեկչական խմբավորումներին հակազդելու հարցով։ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել ԻՊ գրոհայինների դեմ Անկարայի քայլերը, այդ թվում՝ Սիրիայի ազատ բանակի աջակցությունը։ Կողմերը նաև ընդգծել են Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության գործունեության անթույլատրելիությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
