Դեմ չեն, բայց չեն միավորվի

Ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի՝ միասնական ճակատով հանդես գալու թեման «աշխարհի պես հին է»՝ այդ գաղափարը մշտապես արդիական է եղել ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններից առաջ։ Պատահել են նույնիսկ ընդդիմադիր միավորումների հաջողված օրինակներ. հաջողված՝ ոչ թե երկարաժամկետ, այլ կարճաժամկետ խնդիր լուծելու՝ բողոքավոր ընտրազանգվածի ձայները մոբիլիզացնելու առումով։ Հիշենք «Արդարություն» դաշինքի նախադեպը, որը 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողացավ իր շուրջը հանրային կոնսոլիդացիայի որոշ ալիք ստեղծել եւ բավական ծանրակշիռ ներկայություն ապահովել խորհրդարանում, բայց մեծ հաշվով ձախողվեց՝ ի վիճակի չեղավ իրացնել այդ ռեսուրսը։ 2008թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց համախմբել ընդդիմադիր ուժերի մի մասին եւ «իրենով անել» արմատական ընտրազանգվածի ձայները, ինչը, սակայն, չհաջողվեց 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ նույն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված դաշինքը, ի դեմս ՀԱԿ-ի, մեղմ ասած, համեստ արդյունք արձանագրեց՝ ստանալով ընդամենը 7 մանդատ, եւ շատ արագ փլուզվեց։ Հիմա ընդդիմադիր ուժերի համախմբման գաղափարը վերստին սավառնում է օդում. նախաձեռնությունը գալիս է նույն ՀԱԿ-ից, որ օրերս իշխանափոխության հետամուտ բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց միավորվել, համատեղել ուժերը եւ 2017թ. ընտրություններում իշխող կուսակցությանը քաղաքական «նոկաուտի» ենթարկելով՝ վերցնել իշխանությունը։ Ընդսմին՝ չմոռացավ շեշտել իր «հեգեմոն» դերն այդ գործընթացում՝ հիշեցնելով, որ հենց ինքն է նախաձեռնել ԸՕ բարեփոխումները եւ իշխող մեծամասնությանը պարտադրել ընտրական գործընթացի վերահսկողության աննախադեպ լայն հնարավորություններ ընձեռող նոր մեխանիզմներ, որոնց դեմ, ինչպես ասում են՝ խաղ չկա։ Իսկ որքանո՞վ են դրան պատրաստ ընդդիմադիր մյուս ուժերը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ մեզ հետ զրույցում նախ շեշտեց, որ «Բարգավաճը» Հայաստանի ամենակայացած ընդդիմադիր ուժն է. «ԲՀԿ-ն ինքնաբավ կուսակցություն է, ունի ամենամեծ խմբակցությունը Ազգային ժողովում, ունի համապատասխան մարդկային եւ կազմակերպական ռեսուրսներ, տարածքային կազմակերպություններ գրեթե բոլոր համայնքներում եւ կարող է ինքնուրույն մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին»։ Իրենք, իհարկե, դեմ չեն նախընտրական միավորումներին, հասկանում են, որ ընդդիմադիր ուժերը միասին շատ ավելին կարող են անել, քան առանձին-առանձին, միշտ հակված են եղել համագործակցության եւ այսօր էլ պատրաստ են տարբեր հարցերի շուրջ համագործակցել քաղաքական այն ուժերի հետ, որոնց հոգեհարազատ են իրենց մոտեցումները։ Բայց անհասկանալի է, ըստ նրա, երբ հանրային, քաղաքական լայն համախմբում «գեներացնելու» նախաձեռնությամբ հանդես է գալիս քաղաքական այն ուժը, որը, ինչպես ցույց տվեցին Վանաձորի եւ Գյումրիի ընտրությունները, մեծ պահանջարկ չունի հանրության շրջանում. «Մինչդեռ ԲՀԿ-ն բավական լուրջ արդյունքներ արձանագրեց հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում, եւս մեկ անգամ ապացուցեց, որ քաղաքական դաշտի ամենակարող ուժերից մեկն է»։ Հնարավո՞ր է, որ «Բարգավաճն» առաջիկայում նման մի գործընթաց նախաձեռնի, առավել եւս, որ կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, չի բացառել իր վերադարձը մեծ քաղաքականություն՝ ասելով, որ հայտնի հանգամանքների բերումով «ծալված էջը» հարկ եղած դեպքում կարող է նորից բացվել։ «Ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին մեր օրակարգում նման խնդիր դրված չէ։ Երբ կուսակցությունը կքննարկի եւ կհստակեցնի՝ ինչ ձեւաչափով մասնակցի ընտրություններին, այն ժամանակ կխոսենք»։ ՕԵԿ խմբակցության անդամ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նույնպես կարեւորում է ընդդիմադիր ուժերի համագործակցությունը, օրինակ, Ընտրական օրենսգրքի բարեփոխման եւ ընտրությունների վերահսկողության շուրջ, բայց նախընտրական համագործակցության կոնկրետ ձեւաչափերի մասին խոսելն այսօրվա դրությամբ ժամանակավրեպ է համարում։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am