Մաքսիմալ ուշադրություն
«Հոկտեմբերի 31-ից ԱԺ հանձնաժողովներում սկսվելու են բյուջեի նախագծի քննարկումներրը:Կարևոր է, որ ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից:Անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտի բյուջեները: Անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական և քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի և անհրաժեշտության մասին: Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ և պատրաստվել»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
