Միայնակ չպետք է թողնենք բիզնեսմենին .վարչապետ
«Ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ: Բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում», - կառավարության այսօրվա նիստում հանձնարարաեց վարչապետ Կարեն Կարապետյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին: Նա նշեց. « Պետք է այդ դաշտը կարգավորենք և իրեն միայնակ չթողնենք այդ խնդիրները լուծելիս»:
